Պերիտոնիտը առպատային և ընդերային որովայնամզի սուր դիֆուզ բորբոքումն է, որը չունի սահմանափակման միտում: Որովայնամզի սահմանափակ բորբոքումը կոչվում է թարախակույտ կամ բորբոքային ինֆիլտրատ, որը ձևավորվել է բորբոքային պրոցեսի հարևանությամբ տեղակայված օրգանների ֆիբրինով կպման հետևանքով (մեծ ճարպոն, աղեգալարներ, առպատային որովայնամիզ): Առավել հաճախ հանդիպում են ապենդիկուլյար, ենթաստոծանիական, ենթալյարդային, և կոնքային թարախակույտեր: --Աղբյուր--: http://doctors.am