Ես Հայ Եմ - Հիվանդություններ / բուժում - Պոլիպներ (հաստ աղիքի)
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում
Всего ответов: 816
Статистика

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Форма входа
Գլխավոր » Գրադարան » Բժշկություն » Հիվանդություններ » Պոլիպներ (հաստ աղիքի)


Հիվանդություններ / բուժում - Պոլիպներ (հաստ աղիքի)


Պոլիպները դասվում են էպիթելից աճող բարորակ նորագոյացությունների շարքին, սակայն հակված են չարորակացման: Կարող են լինել եզակի և բազմակի, սովորաբար 0.5-2 սմ չափսերով, բայց կարող են հասնել 3-5 սմ-ի: Ունեն ոտիկ, որը կախվում է աղիքի լուսանցքի մեջ, հազվադեպ տեղադրված են լայն հիմքի վրա:

Տարբերում են պոլիպների հետևյալ տեսակները:

1. Յուվենիլ պոլիպները դիտվում են առավելապես երեխաների մոտ: Հաճախ ախտահարվում է ուղիղ աղիքի լորձաթաղանթը: Մակրոսկոպիկ ունեն “ խաղողի ողկույզի” տեսք, ունեն ոտիկ, մակերեսը հարթ է, գունավորումը ավելի ինտենսիվ համեմատած շրջակա չփոփոխված լորձաթաղանթի հետ: Միկրոսկոպիկ հայտնաբերում են բնորոշ գեղձա-կիստոզ գոյացություններ` գեղձային էլեմենտների նկատմամբ ստրոմայի գերիշխմամբ: Յուվենիլ պոլիպներն, որպես կանոն, չեն չարորականում:

2. Հիպերպլաստիկ պոլիպները - փոքր (2-4 մմ) գոյացություններ են, հաճախ ունեն կոնաձև տեսք: Հիպերպլաստիկ պոլիպներում պահպանվում է աղիքի լորաթաղանթի նորմալ կառուցվածքը` գեղձերի ճիշտ կառուցվածքով և օրիենտացիայով, նրանց թվի զգալի ավելացումով, որի հաշվին էլ ստեղծվում է պոլիպի տեսքով լորձաթաղանթի հաստացման պատկեր: Չարորականում են շատ հազվադեպ:

3. Ադենամատոզ (գեղձային) պոլիպները դիտվում են առավել հաճախ: Ունի ոտիկի վրա կամ առանց ոտիկի, հարթ մակերեսով, կլոր ձևի ուռուցքի տեսք: Իրենից ներկայացնում է լորձաթաղանթի հիպերպլազիայի հատված` կազմված ըստ ձևի զանազան գեղձերից, որոնք հաճախ կիստոզ լայնացած են, պաստառված գլանաձև էպիթելով: Այս պոլիպները հաճախ չարորականում են, ընդ որում ինչքան մեծ է պոլիպի չափսերը, այնքան հաճախ է մալիգնիզացիա հայտնաբերվում: 2սմ-ից մեծ պոլիպների դեպքում չարորակացման հաճախականությունը հասնում է 50%-ի:

4. Թավիկավոր պոլիպը (ադենոպապիլոմա) ծածկված է բարակ նուրբ թավիկներով: Չարորակացման հաճախականությունը հասնում է 30-35%-ի: Եզակի պոլիպներն երբեմն ընթանում են անախտանշան կամ առաջացնում են ուղիղ աղիքից արյան և լորձի արտադրության, որովայնում ցավեր, փորկապություն, փորլույծ, աղիքային դիսկոմֆորտ:

5. Թավիկավոր ուռուցքն իրենից ներկայացնում է բլթակավոր նորագոյացություն` թավշավուն մակերեսով, վարդագույն, կարմիր գույնի` դուրս-ցցված աղիքի լուսանցքի մեջ, տեղադրված լայն հիմքի վրա (հանգուցավոր ձև): Թավիկավոր ուռուցքների տարատեսակ է համարվում գորգային ձևը, որի ժամանակ ուռուցքային հանգույցը բացակայում է, պրոցեսը գրավում է լորձաթաղանթի մեծ մակերես: Թավիկավոր ուռուցքի չարորակացման հակումը բավականին բարձր է (մինչև 90%): Առավել հաճախ տեղակայում են ուղիղ և սիգմայաձև աղիքներում: Կլինիկորեն արտահայտվում են դեֆեկացիայի ժամանակ լորձի արտադրությամբ, ընդ որում լորձի քանակությունը կարող է լինել զգալի և հասնել 1-1.5 լիտրի, որը բերում է ջրա-էլեկտրոլիտային խանգարումների: ՈՒռուցքի թավիկների վնասման հետևանքով արյունահոսությունը դիտվում է համարյա բոլոր հիվանդների մոտ: Հիվանդության մյու


























Հիվանդություններ / բուժում - Ամոթույքաբորբ
Հիվանդություններ / բուժում - Կոլագենային հիվանդություններ
Հիվանդություններ / բուժում - Սպոնդիլիտ
Դեղորայք - Ալֆադոլ-Ca
Դեղորայք - Կուրանտիլ
Ախտանիշներ - Պտղի թթվածնաքաղց
Ախտանիշներ - Նեխային բորբոքում
Ախտանիշներ - Միկրոսկօպիա
Հիվանդություններ / բուժում - Արյան շրջանառության անբավարարություն
Դեղորայք - Գրամմիդին
Դեղորայք - Տոբրադեքս
Հիվանդություններ / բուժում - Սրտի ուռուցքներ
Դեղորայք - Դիպեպտիվեն
Դեղորայք - Բիֆիֆորմ
Դեղորայք - Բոնդրոնատ
Դեղորայք - Տրոմբո Ասս
Դեղորայք - Վազոկետ
Դեղորայք - Տագամետ
Հիվանդություններ / բուժում - Ռեկլինհաուզենի հիվանդություն
Դեղորայք - Վազոթենզ Н
Հիվանդություններ / բուժում - Պերիտոնիտ
Ախտանիշներ - Ջրգողային դիստրոֆիա
Ախտանիշներ - Հիստերիկ նոպա
Ախտանիշներ - Պարաբուլիա
Հիվանդություններ / բուժում - Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա
Հիվանդություններ / բուժում - Հազ
Դեղորայք - Տիոպենտալ Նատրիում
Դեղորայք - Պրեստարիում
Դեղորայք - Ցիկլոմեդ
Դեղորայք - Լազիքս
Չորեքշաբթի, 16.04.2014, 17:03
Приветствую Вас Гость
Поиск
Календарь
«  Ապրիլ 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
Архив записей