Ես Հայ Եմ - Խաչիկ Դաշտենց - Երգ սփիւռքահայութեան
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում
Всего ответов: 856
Статистика

Կայքում են: 0
Հյուրեր: 0
Օգտագործողներ: 0
Форма входа
Գլխավոր » Գրադարան » Պոեզիա » Խաչիկ Դաշտենց » Երգ սփիւռքահայութեան


Խաչիկ Դաշտենց - Երգ սփիւռքահայութեան


Մեր շուրջը լեզուներ նոր ու հին,
Մեր շուրջը կը խօսին այլօրէն,
Ե՛կ խօսինք, եղբա՛յր իմ, Հայերէն:

Կուլ չերթանք այս ահեղ լափումին,
Թոյլ չտանք մեր լեզուն աւերեն,
Ե՛կ խօսինք, մի՛շտ խօսինք Հայերէն:

Մենք ունինք ձիւնապատ Մասիս սար,
Այդ սարը կու գայ հին դարերէն
Ու անվերջ կը խօսի Հայերէն:

Զաւակըդ հայկազնեան դպրոց տար,
Մենք գրենք Մեսրոպեան տառերով,
Եկ խօսինք մեր անուշ բառերով:

Մենք ունինք ապագայ լուսեղէն,
Թող հնչէ մեր լեզուն վեհօրէն,
Թող այրի մեր հոգին Այդ հուրէն

Մեզ ցրուեց թշնամին անօրէն,
Թէ կ’ուզես` սերունդներ մեզ ներեն,
Մենք հայ ենք, ե՛կ խօսինք Հայերէն:

Այս օտար աշխարհի չորս ծագին,
Ե՛կ սիրենք մեր լեզուն ջերմօրէն
Եւ վառենք ու վառուինք Հա՛յօրէն:





Կարդալ նաև`
Այլ հեղինակներ`
Չորեքշաբթի, 30.07.2014, 08:58
Приветствую Вас Гость
Поиск
Календарь
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031