Ես Հայ Եմ - Խաչիկ Դաշտենց - Կենսագրություն
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում
Всего ответов: 520
Статистика

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Форма входа
Գլխավոր » Գրադարան » Արձակ » Խաչիկ Դաշտենց » Կենսագրություն


Խաչիկ Դաշտենց - Կենսագրություն

Դաշտենց (Տոնոյան) Խաչիկ Տոնոյի (մայիսի 25, 1910, գ.Դաշտադեմ, Բիթլիսի վիլայեթի Խութ–Բռնաշեն գավառ – մարտի 9, 1974, Երևան) ― հայ խորհրդային գրող, թարգմանիչ, բանասեր:
Ավարտել է Երևանի պետական համալսարանը (1932), Մոսկվայի օտար լեզուների ինստիտուտի անգլերեն բաժինը (1940)։ 1965 թբականին ստացել է բանասիրական գիտությունների թեկնածուի աստիճան։ Դասախոսել է Երևանի բուհերում։ 1965-ից 1974 թվականներին աշխատել է ՀԽՍՀ ԳԱ արվեստի ինստիտուտում որպես ավագ գիտաշխատող:
Խաչիկ Դաշտենցը իր գրական ուղերթն սկսեց բանաստեղծություններով։ Նրա առաջին երգերն արժանացան Եղիշե Չարենցի հատուկ վերաբերմունքին։ Պահպանվել է Չարենցի երկու գրությունը՝ մեկն ուղղված Հայպետհրատի այն ժամանակվա տնօրեն Էդուարդ Չոփուրյանին, մյուսը՝ հայտնի ձևավորող-նկարիչ Տաճատ Խաչվանքյանին, ուր խոսք է գնում Խ. Դաշտենցի գրքի որակյալ տպագրության մասին։ Բանաստեղծությունների առաջին ժողովածուն՝ «Երգերի գիրք»–ը, լույս է ընծայել 1932 թվականին:
Այնուհետև հրատարակել է «Գարնանային երգեր»(1934), «Բոց»(1936) ժողովածուները և «Տիգրան Մեծ»(1947) չափածո ողբերգությունը։ «Բոց» գրքի տպագրությունը այնքան աղմուկ հարուցեց իր շուրջը, որ Դաշտենցը հեռացավ Մոսկվա և խարիսխ նետեց օտար լեզուների ինստիտուտի անգլերեն լեզվի բաժնում, նախապատրաստվելով թարգմանչի կոչման:
Մոսկովյան ուսումնագնացռւթյունը վճռական դեր խաղաց Դաշտենցի ճակատագրի մեջ. անգլերենն այն հենարանն էր, որով նա գործի էր դնելու ներսում եղած բանաստեղծական կրակները:
Անգլերենից թարգմանել է Շեքսպիրի «Սխալների կոմեդիան», «Անսանձ կնոջ սանձահարումը», «Տասներկուերորդ գիշեր», «Վինձորի զվարճասեր կանայք», «Ռիչարդ Երրորդ», «Հուլիոս Կեսար», «Լիր արքա», «Ռոմեո և Ջուլիետ» ողբերգությունները ու պատմական քրոնիկներ, Հ. Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» (1958), «Ռոբին Հուդ» (1945), Ռ. Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը» (1963), Վ. Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է», «Խաղողի այգին»։ Կազմել է հայկական դպրոցների համար անգլերենի դասագիրք:
Դաշտենցին լայն ճանաչում է բերել արևմտահայության ողբերգությունը և սասունցիների նորոգ կյանքն արտացոլող «Խոդեդան» վեպը: Ժողովրդական ասմունք և պատմական հիշատակներ, ազգագրություն և հեքիաթներ, կենցաղ և գեղջկական պատումային ձևեր՝ իր ժողովրդագիտության այս պաշարները, որ Դաշտենցը կաթիլ աո կաթիլ ժողովել էր վաղ մանկությունից մինչև այրական հասակը, նա գործի դրեց բանահյուսական-էպոսային արձակի մեծ խնդիրը լուծելու համար: Դրա հաջորդ քայլը՝ թերևս ամենանշանակալից քայլը, եղավ «Ռանչպարների կանչը» վեպը, որը պատմում է թուրքական լծի դեմ հայ հայդուկների մղած պայքարի մասին:
Գրել է բանասիրական աշխատություններ՝ «Բայրոնը և հայերը» (1959), «Ըղձյալ այգաբացի երգիչը» (1967, Ե. Չարենցի մասին):





Կարդալ նաև`
Այլ հեղինակներ`
Հինգշաբթի, 24.07.2014, 14:39
Приветствую Вас Гость
Поиск
Календарь
«  Հուլիս 2014  »
ԵրկԵրքՉրքՀնգՈւրբՇաբԿիր
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031