Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում
Всего ответов: 497
Статистика Կայքում են: 7
Հյուրեր: 7
Օգտագործողներ: 0
В категории материалов: 49 Показано материалов: 1-49
Страницы: 1
Сортировать по: Ժամկետի ↓ · Անվան · Ռեյտինգի · Մեկնաբանությունների · Բեռնման քանակի · Դիտումների քանակի
Ափ մը ցորյան ափերուդ մեջ Թող լեցընեմ, կըտրի՛ճ Որդիս. Կըտրիճ Որդիս, գոտի՛ն մեջքիս
Հովե՜ր կ'ացնին. Ու ցորյաններս հուշիկ հուշիկ կարթըննան. Իրենց խորքեն կը հոսի դող մ'անսահման:
Այս իրիկուն ձեզի կուգանք, ե՜րգ երգելով, Լուսնակ ճամբով, Ո՛վ գյուղակներ, գյուղակներ.
Ծավի՛ Վենետիկ, փառապա՛նծ Տիկին, Զոր Իտալիան գինով սընույց, Եվ Արևելքն իր զարդերով անգին,
Գյուղի ճամբայեն սայլերը կ’երթան Հունձքով բեռնաբարձ: Մայրամուտին մեջ շարժուն բուրգեր են`
Նըվագե՛ կիթառդ, ո՛վ իմ Մելինա, Լուսինն է ցաթեր, վերքի պես լանջքիս. Երգդ, իբրև ըսպունգ, կը ծըծե ահա
Կարմրաշառայլ լույսերուն մեջ կը վառի Կապելադ, ո՛ Տալիթա: Բե՛ր գարեջուրն, և թող փրփուրն հոսանուտ
Կը հիշե՞ս, ո՛վ Լալագե. Ես քեզի հետ, ծանր ամիսին հըղությանդ, Այգիիս մեջ ման եկա
–«Թևերս, ուղիղ դէպ ի բարձունքըդ վըսեմ` Քնարըդ կ’ուզեն, կ’ուզեն քընարդ. երկընցո՛ւր: Կը տրոփէ մէջս երգերու սաղմն. կը սպասեմ,
Հյուղն այրեցավ։ Թըխաթույր ծո՛ւխը նյութին Կապույտ զենիթը սևցուց. Ան, դեպ երկինք, խեղճ մարդերու հույսերուն
Մշակնե՛րն են իմ գիւղիս, դաշտի հըզօ՛ր զաւակներ, Քըրտինքներով մարգարտեայ` բընութեան թա՛գն են հիւսեր: Կը բաբախէ սիրտն հողին իրենց բըրդոտ կուրծքին տակ.
Այս այն ժամն է` երբ կալին մեջ Աշխատանքն առած կանգ` Արևուն տակ կը հևա: Կը նընջե մեն մի մըշակ:
Առվույտի՛ մարագ, լեցուն բույրերով Խունկի, հաշիշի. Երբ դուռըդ բանամ` ցուլերը բոլոր
Քընարս այսօր, կըտըրտելով լարերն իր, Ձե՜զ կը կանչէ Արևելքէն Արևմուտք, Ո՛վ դուք
Բըլուրին գաղջ կողին վըրա ընկողմանած Սըրինգ կ’ածեմ. Եզներըս լայն հովիտին մեջ, սըրտի երգով,
Եղեգնյա գըրչով երգեցի փառքեր. — Քեզի ընծա՜, իմ հայրենիք — Սոսյաց անտառեն էի զայն կըտրեր…
Կը սոթտըվին թեզանիքներ, գերանդիներ թող հեսանվին. Այսօր երկու հազար մըշակ կը հնձեն ցորե՛նը և գարին:
Դեռ փոքր էի. եկա քեզի մի նավոր, Մութ զըդանիթ մեր այցի: Մայրս հիվանդ էր. կը շըրջեի ես ազատ
Մամ ու ծերուկ, երկու թարշամ հոգիներ, Եկան նըստիլ շուքին ներքև ծիրանվույն` Որուն քընքույշ Ծաղիկներն էին զարդարեր
Ապարանքին մեջ մարամար կախարդական Երազին, Ու աստղակուռ ջահեր լույս անձրևելով կը վառին, Ես Արքա մ’եմ այս գիշեր Արևելքի ճոխությանց,
Եզներս են խարտյաշ, լույս ճակատներով` Զոր պաճուճեր եմ նուսխայով կապույտ: Գարունի առտվան օդեն են գինով.
Արտըս ոսկո՜ւն է… Նըման բոցերու Ցորենն է բըռնկեր`
Սիրտը լեցուն է բանտին խավարով. Ա՛լ դաշտ ու երկինք չը կան իր համար. Պիտ՚ գըներ աչքի հազար գոհարով՝
Հայր իմ, օրհնե՜. ժամը հասավ. պիտի երթամ. Նոր կյա՛նք մ`ինծի կը սպասե Պատմությունն ես թողուցի. նոր արյուն
Դանիել Վարուժան (Դանիել Չպուգքյարյան) (Ապրիլ 20, 1884 - Օգոստոս 26, 1915) ― 20-րդ դարի արևմտահայ բանաստեղծ: Դանիել Վարուժանի ստեղծագործության էությունը եղավ գեղեցկության, ուժի ու աշխատանքի փառաբանության տարերքը: Վարուժանի կյանքը թեպետ և ընդհատվեց երիտասարդ հասակում, բայց նա ստեղծեց հասարակական մեծ բովանդակության և գեղարվեստական կատարյալ ձևերի պոեզիա։ Նա հոգեկան մերձեցումներ ունեցավ համաշխարհային պոեզիայի խոշոր դեմքերի հետ, պահպանելով, սակայն, իր ստեղծագործության ազգային ոճն ու դրոշմը։ Այս բանը խոստովանել է նաև ինքը։ Խոսելով նաև վերածնության շրջանի իտալական և ֆլամանդական արվեստից կրած ազդեցության մասին, Վարուժանը միաժամանակ հատկապես ընդգծում է, որ իր վրձինը թաթախել է միայն հայրենի հողի «որդան կարմիրի» և «ծովածուփ արյան» մեջ։ Դանիել Վարուժանը ծնվել է 1884 թվականին, Արևմտյան Հայաստանի Սեբաստիա նահանգի Բրգնիկ գյուղում: Նա մեծացել է գեղեցիկ բնության մեջ, իրենց գյուղի գետեզերքներին թախծող ուռիների օրորի տակ: Գիշերները մայրը որդուն պատմել է պանդխտության մեջ գտնվող հորից և նրա երևակայությունը բորբոքել թուրք ենիչերիների մասին արած պատմություններով: Բնությունից ստացած երազային տպավորություններին խառնվել են կյանքի վշտերը:
Գրասեղանիս վրայ, սա Սկաւառակին մէջ կայ բուռ մ ' հող , բերուած հոն Հայրենիքի դաշտերէն:
Կամ կը քըշեմ վաղվան հույսով` Արևն առած ճակտիս վըրա: Հորիզոնը, անհուն լույսով
Քո՛ւյր իմ, ցանքին մեջ կակաչներ կան, քաղե՛. Ահա սիրող սիրտերու պես կարյունին։ Պիտի իրենց բաժակներեն բյուրեղե
Ամարվան քա՜ղցր գիշեր, գլուխը կամին վրա դրած` Աշխատանքի սուրբ Ոգին Կալերուն մեջ կը նընջե: Կը լողա մեծ Լռությունն աստղերուն մեջ ծովացած:
Կալերու մեջ ես կը նըստիմ իմ երազուն Հովանիին տակ էշիս` Որ քովս սա կոճղին կապած` կը շըփե
Քեզ կը բերեմ, Մա՛յր, հունձքերուս նախընծան: Զոհագործե՛ սեղանիդ վրա` ուր, դարե՜ր, Փեթակներուս մեղրամոմերը դեղձան
Դուն կը փայլիս մեծութեան եւ զոհագործումին համար։ ( Ռիկ-Վետա ) Կ'երթամ աղբի՜ւրը լոյսին…
Իրիկվան մեջ հովերն հևուն Երբ դուրս կ’ելլեն քարայրներեն` Մեկ ծայրեն մյուսը կալերուն
Անոնք երեք քոյրեր էին Նըման երեք Շընորհներուն. Երեքն երեք ուխտեր ըրին
Անոր որ պիտի գա… Ափը լճակին մենավոր` Ուր տընակս իմ կախարդորեն շիներ եմ`
Իրիկվան մեջ, գյուղին քով, Կը մըրմընջե գուռն ուռիին տակ շըքեղ: Զայն կը լեցնե աղբյուրին երգովը բյուրեղ,
Կ՚ուզեմ ըլլայ քու մարմարիո՛նդ պեղուած Ոլիմպոսի ամեննէն խոր արգանդէն. Եւ իմ մուրճիս տակ ըզգենու հրեղէն
Դաշտերուն վրա իր տրտմությամբ համառող Անձրևը չէ՛ ասիկա: Գարնան ջաղբն է` որ ցանքերուն վրա անհուն
Պատուհանիս տակեն, ամեն առավոտ, ՈՒրվականի պես կ'անցնիս. Եվ կուսագեղ գըլուխիդ վրա կ'արտասվե
Մորճագըմբեթ բաղանիքին ներքնադուռն հո՜ւյլ կը բացվի, Եբենոս դո՛ւռն հաստաբեստ` որ կը ծեծվի միշտ թակով, Եվ անընդհատ կը քըրտնի, կը ճըռընչե ուժասպառ
Հաղթանակի գիշերն է այս տօնական. - Հա՛րս, եղ լեցո՛ւր ճրագին։ Պիտի դառնայ կռիւէն տղաս յաղթական. -
Ձորերուն մեջ, սարերուն վրա կ’արածեր Ան ամեն օր ուլն իր կապույտ աչերով. Ոտքերը մերկ էին և միշտ ալ վըստահ
Զեղուն ավշին հողերուն տակ պայթեցուց Սերմերն: Արտերս այս գիշեր Կանանչցեր են լուսնկային տակ գարնան…
Արևելյան կողմն աշխարհի Խաղաղությու՜ն թող ըլլա․․․ Ոչ արյուններ, քրտինք հոսին
– «Եհե՜. եհե՜. արտերուն մեջ մարդ մարդաձայն չը մըտնե՜»: Հովեուն հետ սարեն եկող անդապահին աղաղակն է:
Խոտին մեջ է թաղված բագինդ: Չեն ծըխար Խունկերն անույշ, զոհն այնտեղ չի՛ արյունիր: Կուգա լոկ բույր մը համպար
Տընակին մեջ մըթըշաղ, կըտուրին տակ հայրական. Ամբարնե՜րն են, շար ի շար, նոր բերքերով ծոցվորած: Իրենց լայնշի արգանդեն` թանձր բույրերը կու գան
Է՜յ աղորիք, դարձի՛ր, դարձիր, Նըստած կանանչ խորը ձորին. Աղաղակե՛ երգըդ խորին
Մարիա՛մ, այս անկողնին վրա երբ նըստիս Ու ես առջևըդ, գորգին վրա ծընրադիր, Համբուրեմ խաժ երակներն
1-49