Դերենիկ Դեմիրճյան - Կենսագրություն - Դերենիկ Դեմիրճյան - Գեղարվեստական - Ֆայլերի ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Ագաթանգեղոս [2]
Աթաբեկ Խնկոյան [39]
Ակսել Բակունց [18]
Ավետիք Իսահակյան [125]
Գեղամ Սարյան [7]
Գևորգ Էմին [18]
Գուրգեն Մահարի [5]
Գրիգոր Զոհրապ [16]
Գրիգոր Նարեկացի [7]
Դանիել Վարուժան [49]
Դերենիկ Դեմիրճյան [8]
Եղիշե [1]
Եղիշե Չարենց [228]
Լեռ Կամսար [6]
Լևոն Շանթ [5]
Խաչատուր Աբովյան [6]
Խաչիկ Դաշտենց [5]
Կոնստանդին Երզնկացի [6]
Կոստան Զարյան [5]
Հակոբ Մնձուրի [5]
Հակոբ Պարոնյան [1]
Համաստեղ [2]
Համո Սահյան [46]
Հովհաննես Թլկուրանցի [4]
Հովհաննես Թումանյան [315]
Հովհաննես Շիրազ [23]
Հրանտ Մաթևոսյան [3]
Հրաչյա Քոչար [2]
Ղազար Փարպեցի [1]
Ղազարոս Աղայան [19]
Մեսրոպ Մաշտոց [3]
Միսաք Մեծարենց [60]
Միքայել Նալբանդյան [4]
Մխիթար Գոշ [31]
Մկրտիչ Նաղաշ [1]
Մովսես Խորենացի [7]
Մուրացան [17]
Նաիրի Զարյան [14]
Նահապետ Քուչակ [103]
Նաղաշ Հովնաթան [1]
Նար-Դոս [13]
Ներսես Շնորհալի [23]
Շահան Շահնուր [1]
Շարլ Ազնավուր [16]
Շիրվանզադե [22]
Պարույր Սևակ [57]
Պետրոս Դուրյան [7]
Ռափայել Պատկանյան [45]
Ռուբեն Սևակ [8]
Սայաթ-Նովա [30]
Սերո Խանզադյան [0]
Սիամանթո [16]
Սիլվա Կապուտիկյան [28]
Վախթանգ Անանյան [7]
Վահագն Դավթյան [20]
Վահան Թեքեյան [32]
Վահան Տերյան [28]
Վարդան Այգեկցի [126]
Վիլյամ Սարոյան [7]
Րաֆֆի [17]
Փավստոս Բուզանդ [3]
Ֆրիկ [4]
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում
Всего ответов: 520
Статистика

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Файлы » Գեղարվեստական » Դերենիկ Դեմիրճյան

Դերենիկ Դեմիրճյան - Կենսագրություն
[ Скачать с сервера (136.0Kb) ] 19.01.2011, 17:02
Դերենիկ Դեմիրճյան (Դեմիրճօղլյան) Կարապետի (1877 փետրվարի 18, Ախալքալաք (այժմ՝ Վրաստան) – 1956 դեկտեմբերի 6, Երևան) – հայ գրող, հրապարակախոս։
Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրի հայոց ծխական դպրոցում։ Երկու տարի անց տեղափոխվել է Արդահան, աշակերտել առաջադեմ համոզմունքներ ունեցող Ս. Տեր-Մելիքսեդեկյանին, 1892-ին ընդունվել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Դեմիրճյանի գրական հայացքների ձևավորման գործում բարերար ազդեցություն է ունեցել ճեմարանի ուսուցիչ, բանաստեղծ Հ. Հովհաննիսյանը։ 1898-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, ապա աշխատել Արդահանում։ 1900-ին հաստատվել է Թիֆլիսում, մասնակցել Հ. Թումանյանի նախաձեռնությամբ ստեղծված Վերնատուն գրական ընկերության աշխատանքներին։ Երաժշտություն ուսումնասիրելու նպատակով 1903-ին մեկնել է Մոսկվա։ 1905-10-ին սովորել և ավարտել է Ժնևի համալսարանի մանկավարժական ֆակուլտետը, վերադարձել Թիֆլիս և զբաղվել ուսուցչությամբ։ 1925-ին տեղափոխվել է Երևան, եղել գիտության և արվեստի ինստիտուտի արվեստի բաժնի գիտքարտուղարը։
Գրական ասպարեզ է իջել իբրև բանաստեղծ։ 1893-ին «Տարազ»-ում լույս է տեսել Դեմիրճյանի անդրանիկ` «Ապագան» բանաստեղծությունը։ Այնուհետև աշխատակցել է «Տարազ», «Մուրճ», «Նոր հոսանք» պարբերականներին։ Առաջին գրքույկը՝ «Բանաստեղծություններ» խորագրով, հրատարակվել է 1899-ին, երկրորդը՝ 1913-ին։ Վաղ շրջանի ստեղծագործություններին բնորոշ են հուսահատության, վշտի, միայնության տրամադրություններ։ Հասարակության հոգսերով ապրող բանաստեղծը ձգտում էր հասկանալ կյանքում տիրող անարդարությունների պատճառը, սակայն բանաստեղծությունների սիմվոլիստական պատկերների մեջ այդ ձգտումը դառնում էր անորոշ ու վերացական։ Խորհրդածելով բնության ու մարդկային կյանքի մասին («Կյանքի տեսիլ» պոեմ, 1913)՝ Դեմիրճյանն ընդգծել է կյանքի անիմաստ լինելը։ Սա երիտասարդ բանաստեղծի որոնումների շրջանն էր։
Դերենիկ Դեմիրճյանի պատկերով ԽՍՀՄ փոստային ծրար
Դեմիրճյանի հոգևոր վերածնունդը տեղի ունեցավ 1905–1907-ի հեղափոխության ազդեցությամբ։ Ազատության համար զանգվածային պայքարը բանաստեղծին մղեց ժողովրդի հետ հոգևոր մերձեցման։ Այս շրջադարձի արտահայտությունն է «Լենկթեմուր» հայրենասիրական պոեմը, որտեղ Դեմիրճյանը դրվատել է ժողովրդի ուժը, երգել նրա անմահությունը։ Մարդկային մեծ սիրով ու լավատեսությամբ է տոգորված «Գարուն» (1920) ժողովածուն, որն ամփոփում է 1902–1919-ին գրած քառյակները։
Մինչև 1919-ը ստեղծագործել է գրական բոլոր ժանրերով, այնուհետև հիմնականում անցել արձակին ու դրամատուրգիային։
Դերենիկ Դեմիրճյանի աշխատասեղանը (Դերենիկ Դեմիրճյանի երևանյան տուն-թանգարան)
Դարասկզբին գրած պատմվածքներում դրսևորել է հումանիստական սկզբունքներ («Սեփականություն», «Տերտերը», «Ավելորդը», «Ստամոքս»)։ «Վասակ» (1912) և «Հովնան Մեծատուն» (1919) դրամաներում դատապարտում է անձնական կյանքն ու եսասիրական շահերը համազգային շահերից գերադասողներին, որոնք հասնում են բարոյական կործանման։
Բեղմնավոր է եղել Դեմիրճյանի գրիչը նաև դրամատուրգիայի բնագավառում։ 1923-ին գրել է «Քաջ Նազար» կատակերգությունը։ Նոր սկզբունքով մշակելով ժողովրդական հեքիաթը՝ Դեմիրճյանն ընդգծել է նրա քաղաքական բովանդակությունը։ «Քաջ Նազար»-ը հայ դրամատուրգիայի մնայուն գործերից է։ Հայ դրամատուրգիայի աչքի ընկնող նմուշներից են «Ֆոսֆորային շող» (1932), «Նապոլեոն Կորկոտյան» (1934), «Կապուտան» (1938) պոեմները և «Երկիր Հայրենի» (1939) պատմահերոսական դրաման։
Դեմիրճյանի ստեղծագործության գլուխգործոցը Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրված «Վարդանանք» պատմավեպն է։ Հայ պատմավիպագրության մեջ նոր որակ է։ Հայրենական պատերազմի ավարտից հետո մարդկանց ստեղծագործ աշխատանքին են նվիրված «Հանուն կյանքի» (1949), «Հուշ-աղբյուր» (1950) և այլ պատմվածքներ։ Հայրենի հողի վրա սեփական տուն ունենալու պանդուխտ հայ մարդու երազանքն է արտահայտված «Տուն» (1949) պատմվածքում։ Կյանքի վերջին տարիներին Դեմիրճյանը գրել է «Մեսրոպ Մաշտոց» վեպը, որն անավարտ է մնացել։
Դերենիկ Դեմիրճյանի մահճակալը (Դերենիկ Դեմիրճյանի երևանյան տուն-թանգարան)
Դեմիրճյանը մանուկների համար գրել է «Պույպույ մուկիկը», «Արջուկ–լրջուկ», «Ծտապար» և այլ ստեղծագործություններ։
Թարգմանել է Նիկոլայ Գոգոլի «Մեռած հոգիներ»-ի առաջին հատորը։
Գրել է գրականագիտական, լեզվաբանական, պատմագիտական, արվեստաբանական հոդվածներ։ Դեմիրճյանի ստեղծագործությունները թարգմանվել են բազմաթիվ լեզուներով։



Категория: Դերենիկ Դեմիրճյան | Добавил: Ash
Просмотров: 1285 | Загрузок: 117 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Երեքշաբթի, 22.07.2014, 11:19
Приветствую Вас Гость
Поиск