Գրիգոր Զոհրապ - ԵՐՋԱՆԻԿ ՄԱՀԸ (ԿՅԱՆՔԸ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է) - Գրիգոր Զոհրապ - Գեղարվեստական - Ֆայլերի ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Ագաթանգեղոս [2]
Աթաբեկ Խնկոյան [39]
Ակսել Բակունց [18]
Ավետիք Իսահակյան [125]
Գեղամ Սարյան [7]
Գևորգ Էմին [18]
Գուրգեն Մահարի [5]
Գրիգոր Զոհրապ [16]
Գրիգոր Նարեկացի [7]
Դանիել Վարուժան [49]
Դերենիկ Դեմիրճյան [8]
Եղիշե [1]
Եղիշե Չարենց [228]
Լեռ Կամսար [6]
Լևոն Շանթ [5]
Խաչատուր Աբովյան [6]
Խաչիկ Դաշտենց [5]
Կոնստանդին Երզնկացի [6]
Կոստան Զարյան [5]
Հակոբ Մնձուրի [5]
Հակոբ Պարոնյան [1]
Համաստեղ [2]
Համո Սահյան [46]
Հովհաննես Թլկուրանցի [4]
Հովհաննես Թումանյան [315]
Հովհաննես Շիրազ [23]
Հրանտ Մաթևոսյան [3]
Հրաչյա Քոչար [2]
Ղազար Փարպեցի [1]
Ղազարոս Աղայան [19]
Մեսրոպ Մաշտոց [3]
Միսաք Մեծարենց [60]
Միքայել Նալբանդյան [4]
Մխիթար Գոշ [31]
Մկրտիչ Նաղաշ [1]
Մովսես Խորենացի [7]
Մուրացան [17]
Նաիրի Զարյան [14]
Նահապետ Քուչակ [103]
Նաղաշ Հովնաթան [1]
Նար-Դոս [13]
Ներսես Շնորհալի [23]
Շահան Շահնուր [1]
Շարլ Ազնավուր [16]
Շիրվանզադե [22]
Պարույր Սևակ [57]
Պետրոս Դուրյան [7]
Ռափայել Պատկանյան [45]
Ռուբեն Սևակ [8]
Սայաթ-Նովա [30]
Սերո Խանզադյան [0]
Սիամանթո [16]
Սիլվա Կապուտիկյան [28]
Վախթանգ Անանյան [7]
Վահագն Դավթյան [20]
Վահան Թեքեյան [32]
Վահան Տերյան [28]
Վարդան Այգեկցի [126]
Վիլյամ Սարոյան [7]
Րաֆֆի [17]
Փավստոս Բուզանդ [3]
Ֆրիկ [4]
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում
Всего ответов: 520
Статистика

Կայքում են: 0
Հյուրեր: 0
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Файлы » Գեղարվեստական » Գրիգոր Զոհրապ

Գրիգոր Զոհրապ - ԵՐՋԱՆԻԿ ՄԱՀԸ (ԿՅԱՆՔԸ ԻՆՉՊԵՍ ՈՐ Է)
[ Скачать с сервера (159.3Kb) ] 19.01.2011, 06:19

Ա

Տոքթոռ Վահանյան սովորական բժիշկ մը չէր. մարմնի հիավնդություններուն չափ ու, թերեւս անոնցմե ավելի, հոգիի ցավերուն հետամուտ, հետաքրքիր բժիշկ է անիկա: Իր ըմբռնումին ու դատողության չափ՝ իր ներողության սահմանը ընդարձակ է: Գիտության ֆոռմյուլներուն, կամ իր արհեստին մեքենական կիրառումին մեջ տափակցած ու չքացած միտք մը չէ:
Իր հմտության մեծությունը՝ չոր ու ցամաք ապառաժի զանգվածին չի նմանիր բնավ, այլ դալար դաշտավայրի մը ծիծղուն երեւույթը ունի:
Վաթսունի մոտ, մազը մորուքը ճերմակած, տկարակազմ բայց զվարթախոս մեկն է տոքթոռը:
Մահվան դեմ իր քառասուն տարվան բժիշկի մղած պայքարովը, մտերմություն մը հաստատած է կարծես անոր հետ. անոր ամեն դավերը ու խաղերը գիտե. անոր զարհուրելի, երբեմն հանկարծահաս ու երբեմն համեցող հարվածներուն բոլոր գաղտնիքները ուսումնսիրած է:
Իր խոսակցությունը օգտավետ դասերով, ուղիղ դիտողություններով ու իմաստուն խորհրդածություններով կվխտա: Անձնական փորձառութենեն ու հիշատակներեն պատմությունները հետաքրքրությամբ մտիկ կ'ըլլվին:
Քատըգյուղի իր տանը մեջ իրիկուն մը ժողվվեր էինք, եւ մարդոց համար ամենեն հետաքրքական հարցումը մեջտեղ նետվեցավ հանկարծ: Ո՞րն էր հազար տեսակ մահերուն ամենեն քաղցրը, բժշկական ու հոգեբանական կրկին տեսակետով:
Հայտնված կարծիքներուն մեջ համաձայնություն չկար. առողջ ու կայտառ աղջիկ մը, որ Ռաֆայել կարդացեր էր եւ դալուկ ու նիհար կազմվածքի մը կտենչար, թոքախտի հյուծումն է, ըսավ, էն գեղեցիկ մահը. երիտասարդի մը կարծիքին նայելով՝ ռեվոլվերի գնդակն էր ուղեղին մեջ. ուրիշ մը՝ ծովահեղձ ըլլալը ամենեն քիչ տանջանք տվող վախճան մը ըլլալուն վրա պնդեց. քլորոֆորմը երկու կուսակից գտավ:
Բնության ու գիտության հնարած բոլոր միջոցները զատ-զատ քննվեցան ու քննադատվեցան. ամենքն ալ իրեց աղեկ ու գեշ կողմերը ունեին:
Տոքթոռը ինքը, մտիկ կ'ըներ ամենուս, առանց բառ մը արտասանելու. վեճը կ'երկարեր ու համաձայնության մը գալե հեռու էինք:
-Ես,- ըսավ տոքթոռը, խոսքերնիս կտրելով,- ամենեն քաղցր մահը տեսա, բայց չեմ կրնար պնդել, որ ամեն անգամ մարդս կրնա զայն իր ձեռքին տակ ունենալ. մեկ հատիկ մահն էր ասիկա զոր, իմ տեսած հազարավորներուս մեջեն, ոչ միայն ամենեն հեշտն էր կրնամ ըսել, այլ իրոք քաղցրն ու երջանիկն էր:
Պատմություն մը ուներ լեզվին ծայրը. խելոք կեցած տղոց պես մտիկ ըրինք զինքը:

Բ

Տասը տարի կա անկե ի վեր. բարեկենդանի գիշեր մը իմ դրացիներես մեկուն տանը մեջ երեկույթ մը կար. տիկին անունը պետք չէ ձեզի, այնպես չէ՞, քառասունը հազիվ թեւակոխեր էր, բայց երեսունհինգ տարու չէր ցուցներ վրայեն. այն շատ հավնված ու շատ սիրված կնիկներեն մեկն էր որոնց սերունդը հետզհետե պակսելու, անհետանալու վրա է մեր մեջ. իր մասին պատմված առասպելներու վրա ամենեն առաջ եւ ամենեն շատ խնդացողը ինքն էր: Սուտ պարկեշտություններու, կեղծավոր կարմրություններու կինը չէր այն կինը. գլխեն մինչեւ ոտքը ամեն բան խիզախ ու համարձակ էր վրան:
-Աղվոր կուրծք մը չունեցողները միայն de՛collte՛-ին թշնամի են, - կ'ըսեր խնդալով, եւ հոժարակամ կպարզեր իր լանջին կոհակները քոռսեին բացվածքեն:
Էրիկը, ծերունի մը, հայր մը գրեթե տարիքով, հոր մը թույլտվությունները, ազատությունները թողած էր անոր: Էն աղվոր երիտասարդները, էն շնորհով մարդիկը իր շուրջն էին, թիթեռնիկներու պես դառնալով, երբեմն էրելով, մրկելով, իր ջերմ ու կիզիչ մթնոլորտին մեջ:
Բոլոր կիները չէին քաշեր զինքը, կնախանձեին, կչարախոսեին իր վրա. անոր համարձակ վարմունքը իրենց պարտկված մեղքերուն, իրենց շինծու ամոթխածությանը դեմ պայծառ արեւի մը հալածիչ լույսին կնմաներ՝ խպնոտ ստվերներու վրա սփռված:
Ասոր հետ մեկտեղ, երբեք չէին պակսեր անոր տունեն, նոր երեկույթներեն, ուր էն աղվոր, էն զվարթ, էն նրաբմիտ ընկերությունը գտնելուն ապահով էին:
Ատեն-ատեն կկանչեին զիս այս տունեն, տիկնոջ համար որ մարելիքի պես տագնապներ կ'ունենար երբեմն: Առջի քննութենես՝ սրտի հիվանդության մը հաստատ նշաները գտեր էի վրան, բայց զինքը չխռովելու համար բավականացեր էի ըսելով.
-Բան մը չեն ասոնք, պարզ ջղային անհանգստություններ:
Գլխավոր բանը քիչ մը հանդարտ կյանք վարելու պետքն էր. այս եղավ իմ պատվերս ալ. բայց ո՞վ մտիկ կ'ըներ ինծի:
Օր մը նեղացա:
-Տիկին ,- ըսի,- պարապ տեղը երթալ գալեն չեմ ախորժիր. մանի որ իմ պատվիրած բանս չեք ըներ, պետք չկա որ զիս կանչեք ուրիշ անգամ. ավելի հաճոյակատար բժիշկի մը դիմեցեք, խնդրեմ: Հիվանդս հասկցավ, եւ որովհետեւ մտքի ու սրտի տեր կին մըն էր, իսկույն ներում խնդրեց այնպիսի քաղցր ու անուշ ձայնով մը, որուն դեմ կենալու էն քարսիրտ մարդն անգամ կարող չէր:
-Ձեր աղեկության համար է իմ պահանջումս. չեմ կրնար առողջության բոլոր կանոններուն հակառակ ձեր վարած կենցաղին ավերումները տեսնել եւ լուռ կենալ, չեմ կրնար ձեզ չարգիլել այս կյանքը շարունակելե:
-Օր մը ավելի՞ ապրելու համար, տոքթոռս,- պատասխանեց ինծի ժպտալով,- օր մը ավելի՞ տառապելու համար. եւ բռնելով ձեռքս, ստիպելով զիս որ քովը նստիմ, երբ ես մեկնելու կպատրաստվեի արդեն շարունակեց.
-Դուք, բժիշկներ, կյանքը երկարացնելու աշխատող մարդիկ, կիներուն՝ այս հեք էակներուն կյանքը պահպանելու մի՛ աշխատիք, քանի որ չեք կրնար այդ կյանքը իր թարմության, իր գեղեցկության մեջ անայլայլ ու հաստատ պահել. ճերմակած թափած մազերու, փոթփոթած երեսի, թուլցած մսի մը ավելի կամ նվազ տեւողությունը նշանակություն չունի. կինը իր երիտասարդության, իր հրապույրներուն մեջ կրնա՞ք վար դնել, կեցնել: Չե՞ք կրնար, թող տվեք ուրեմն որ երթա հոսկե. իր պաշտոնը, իր կոչումը ավարտած է ան. ի~նչ, կպահանջես ձայնը մարած երգիչեն՝ որ սրահին վրա՞ կենա, մինչեւ որ սուլեն, ծաղրեն ու նախատեն զինքը. կինը ծիծաղ մըն է , պետք չէ որ լացի փոխվի:
Հիվանդությունը կսաստկանար, հեղձումները կհաճախեին ու միշտ խուլ կմնար անիկա իմ խրատներուս, եւ իր զբոսանքի, հաճույքի կյանքը անխափան կշարունակեր: Տարօրինակ, բայց թերեւս ամենեն ուղիղ ըմբռնումն էր իրենը՝ աշխարհիս մեջ կնոջ մը դերին եւ կոչումին վրա: Հույսը եւ ուրախությունն էր ինքը եւ անձնուրաց արիությամբ մը կբաշխեր իր կենդանությունը, իր շնորհքը, իր հրապույրը, երբոր ինքը պետք ուներ ատոնց: Քոփեի մանիշակ ծախող աղջիկին պես.

Գ

Երեկույթը իր ամենեն ցնծահույզ վայրկյանին մեջն էր: Շատ մը աղվոր կիներ, շատ մը շնորհալից աղջիկներ, այնքան ալ երիտասարդ մարդիկ ու պատանիներ. լուռ ըղձանքներով ծանրացած մթնոլորտ մը, որուն մեջ՝ տանտիկինը իր հասակին ու արդուզարդին շքեղությամբը ամենեն զմայլելին կհանդիսանա:
Քովես՝ պզտիկ ձայն մը. ասանկ երեկույթներու սովորական չարախոսությունները, որոնց ամենեն թունավորները տանտիրուհուն դեմ կ'արձակվեին:
-Տեսեք, իր սիրած երիտասարդեն վայրկյան մը չի բաժնվիր. մարդ չի սեպեր սա կնիկը:
Երիտասարդը՝ տժգույն ու նիհար մեկն էր, զոր կիները իրարու ձեռքե կխլեին: Իր վրդոված կյանքին կպարտեր այս ձգողությունը: Ուրույնություն մը ուներ անիկա, եւ իրեն հատուկ դրոշմ մը կար իրեն պատկանող ամեն բանի մեջ: Արհամարհող պզտիկ ժպիտ մը նուրբ ու սեւ պեխերուն ծայրը, կոպերը կտրած աչքեր, որոնք իր գիշերամոլ մարդու հոգնությունները կպատմեին. վես խրոխտություն մը, որ վաղաթարշամ երիտասարդությանը վրա ծավալած ծանրության պես բանի կնմաներ, կարծես ուսումներու եւ հսկումներու մեջ խորասուզվող մարդու ծանրությունը:
Մտքի ու ճաշակի տեր մեկն էր: Իրավագիտություն սովրելու համար Եվրոպա կեցած տարիներեն՝ միջակ վկայականով մը, բայց նրբացած իմացակնությամբը վերադարձած էր հոս: Համալսարանին սրահներեն ավելի՝ գեղեցիկ կիներու քով, միանգանայն՝ տաղանդավոր մարդոց եւ լավագույն ընկերությանց մեջ մտած ու ապրած էր, մսխելով փճացնելով ունեցածը եւ չունեցածը: Հոս ոչ փաստաբան եղեր էր եւ ոչ դատավոր. անկեղծությամբ, քաջությամբ խոստովանած էր իր ապիկարությունը:
Ամեն ինչ չափավոր, գրեթե մեղմ էր իր վրա, իր ձայնը, իր շարժումները. բայց ատոր խորը կտեսնայիր անձնավստահ մարդու, կամ՝ ավելի ճիշտը ըսելու համար՝ իր գերազանցությունը գիտցող մարդու անխռով հանդարտությունը:
Աղջիկներու հետեւեն չէր վազեր. երեխաներ անոնք՝ իր փորձ, գրեթե հայրական աչքին: Զիջում մը, ստորնացում մը պիտի ըլլար իրեն համար խռովել կույսի մը մաքուր հոգին. այս կենցաղասեր մարդուն մեջ՝ ահա այս կերպ իր կյանքին հակասող ազնվություններ ալ կային: Իր ասպետական, կռիվով, հարձակումով բերդ առնող մարդու համբավին եւ սովորությանցը հակառակ էր տեսլական սիրո մը հեռանկարովը աղջկան մը սրտեն ներս սպրդիլ. այս Ոդիսեւսի միջոցները իրեն չէին պատշաճեր:
Զրուցվածին նայելով՝ տարիե մը ի վեր տիկին *** ի մտերիմն էր, ու ամենքը, իրենց բոլոր չարախոսությանց մեջ անգամ, այս երկուքին միջեւ ճշմարիտ ներդաշնակություն մը գտեր էին, որ երկուքին ալ սովորական էակներ չըլլալեն առաջ կուգար անշուշտ:

Դ

Հիմա կպարեին. այրերը իրենց պահանջումներուն անհամբերությունը բերելով հոս ալ, կիները իրենց անձնամատույց մեղկությունը. խոլական գիրկընդխառնումներու, վետվետումներու անընդհատ շարք մըն էր այս ամենը:
Վալսին՝ տիկինն ալ եկավ այն երիտասարդին հետ, որ իր խոսակիցը եղած էր գրեթե շարունակ, եւ պարողներուն մեջ այս եղավ էն շնորհալի զույգը: Զմայլած կդիտեինք զիրենք. պար մը չէր այս, այլ շլացուցիչ բան մը. եթերային ու ցնորական սլացում մը, հափշտակություն մը, քերթված մը ամբողջ:
Մյուս պարողները իրենք ալ կանգ առեր էին այս զույգին շուրջը հիացած, հիացում, որուն մեջ նախանձը իր արդար բաժինը ուներ:
Հանկարծ, սայթակումի պես բան մը պատահեցավ, կինը իր բոլոր ծանրությամբը վայր իյնալու պես եղավ. երիտասարդը մեծ ճիգով հաջողեցավ իր գիրկին մեջ բռնել զայն:
-Ոտքը սահեցավ,- կ'ըսեին:
Ոչ, ավելի բան մըն էր, նվաղում մը ունեցեր էր:
-Հասե՛ք, տոքթոռ,- պոռաց երիտասարդը:
Իսկույն քովը վազեցի ու երկուքնիս բազմոցին վրա տեղավորեցինք զինքը. հազիվ կրցավ աչքերը բանալ. անմիջապես տեսա սրտի կաթվածի բոլոր նշանները:
Ընդհանուր տակնուվրայնության մեջ՝ դեղ մը ապսպրելն անգամ անկարելի կդառնար. օտարականները հեռացուցինք, հյուրերը մեկիկ-մեկիկ մեկնեցան. բայց դեռ սանդուխերուն վրա անոնց ոտնաձայնը չմարած, անիկա իր հոգին ավանդեց, գլուխը իր սիրած տղուն գիրկին մեջ, նույնիսկ իր բույնին մեջ նետահար սպաննված թռչունի մը պես, ժամանակ չձգելով, որ դեղ կամ դարման մը ընեմ:
Այս եղավ ահա իր վախճանը. կյանքին բոլոր երանությունները միացած խտացած էին այն երկվայրկյանին մեջ ուր կյանքը կթողուր. ասկե ավելի երջանիկ մահ մը կրնա՞ք երեւակայել, պատրաստել, շինել ձեզի համար:
Հիվանդություններու, ցավերու մեջ չտառապեցավ. ծերությունը չփճացուց իր շնորհները. պաշտելի ու պաշտված կինը մնաց մինչեւ վերջի վայրկյանին ու ընդհանուր զմայլումով մը ողջունված, իր սիրած տղուն թեւին վրայեն գնաց հեռացավ անիկա: Բաժակի մը պես, որ կոչունքի մը սեղանի վրա, ցնծության մաղթանքներու, բախումներու մեջ կփշրվի, փոխանակ դուրսը սպասավորներու ձեռքով, լվացքի աղտոտ ջուրին մեջ օր մը կոտրելու անհետանալու, այս կինն ալ էն շնորհագեղ պատերի մը մեջ գերագույն երջանկությունը զգացած ու պարգեւած ժամուն անհետացավ:



Категория: Գրիգոր Զոհրապ | Добавил: Ash
Просмотров: 1439 | Загрузок: 134 | Рейтинг: 5.0/6
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Երեքշաբթի, 29.07.2014, 00:28
Приветствую Вас Гость
Поиск