Հիվանդություններ - Բժշկություն - Հոդվածների ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Հիվանդություններ [1024]
Ախտանիշներ [793]
Դեղորայք [2621]
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում

Всего ответов: 439
Статистика

Կայքում են: 0
Հյուրեր: 0
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Статьи » Բժշկություն » Հիվանդություններ

В категории материалов: 1024
Показано материалов: 101-150
Страницы: « 1 2 3 4 5 ... 20 21 »

Сортировать по: ժամկետի · Անվան · Ռեյտինգ · Մեկնաբանությունների · Դիտման քանակի
   
Ցիտոստատիկ հիվանդությունը իր մեջ ներառում է սինդրոմների կոմպլեքս, որոնք առաջանում են բջջային դեֆիցիտի հետևանքով:
Այս հիվանդության տարբերակներից մեկն է ճառագայթային հիվանդությունը, որը առաջանում է մարմնի սուր ճառագայթումից հետո և հաճախ նման են քիմիոթերապիայից առաջացած բարդություններին: Դա առաջին հերթին էմետիկ ռեակցիան է (սրտխառնոց, փսխում), ոսկրածուծի ախտահարումը, բերանի խոռոչի լորձաթաղանթի վնասումը, ստամոքս-աղիքային տրակտի ...
Հիվանդություններ | Просмотров: 137 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Ցիստիտը (միզապարկի բորբոքում) միզարտադրության համակարգի տարածված հիվանդություն է, որը բնորոշ է և՛ տղամարդկանց, և՛ կանանց, և՛ երեխաներին:

  Պատճառներ

 Ցիստիտը առաջանում է, երբ վարակը թափանցում է միզապարկ: Հիվանդության առաջացմանը նպաստում են միզապարկի լորձաթաղանթը գրգռող գործոնները (մրսածություն, համեմունքների, ապուխտների, ալկոհոլի հաճախակի օգտագործում), ինչպես մաև փորկապությունը:

  Պաթոգենեզ

 Ցիստիտ հիվանդությանը բնորոշ է ...
Հիվանդություններ | Просмотров: 2037 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

    Ախտորոշում
  Կլինիկական
 - Անիծ և/կամ ոջիլ մազի վրա
 - Քորվող կարմիր հանգուցիկներ
 - Կապտավուն բծեր (հատկապես որովայնի ստորին հատվածում և ազդրերի վրա):

  Լաբորատոր
 - Անիծների և ոջիլների մանրադիտակային հայտնաբերում (կասկածի դեպքում):

  Վարում
 Ընդհանուր
 Այլ սեռավարակների նկատմամբ ստուգումը խրախուսվում է:

  Առաջարկվող բուժման եղանակներ
 - ...
Հիվանդություններ | Просмотров: 157 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տրիխոֆիտիան սնկային վարակիչ հիվանդություն է, որն ախտահարում է մաշկը, մազերը և եղունգները: Մակերեսային տրիխոֆիտիայով  հիմնականում երեխաներն են հիվանդանում, հաճախ նաև` հասուն մարդիկ, հատկապես կանայք: Խորը տրիխոֆիտիայով հաճախ հիվանդանում են կթվորները, հովիվները, անասնաբույժները և այլն:

  Պատճառներ

 Հիվանդության հարուցիչները մի քանի տեսակի մակաբույծ սնկիկներն են: Որոշ տեսակներ միայն մարդու մակաբույծներ ...
Հիվանդություններ | Просмотров: 186 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   

 Նկարագրություն

   Այրուցքն իրենից ներկայացնում է կերակրափողի երկարությամբ այրման զգացում, ինչն առավել արտահայտիչ է  ստորին հատվածում։

  Պատճառներ

  Այրուցքն առաջանում է ստամոքսի թթու պարունակության` կերակրափող ընկնելու արդյունքում։ Պետք է նաև նշել, որ կարևոր նշանակություն ունեն  վերջինիս լորձաթաղանթի բարձրաստիճան զգայունությունը, ինչպես նաև ստամոքսի ֆունկցիայի խանգարումը և ...
Հիվանդություններ | Просмотров: 159 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տրիխոմոնոզը (տրիխոմոնիազ) մարդու և կենդանիների միզասեռական օրգանների բորբոքային հիվանդություն է, որով հիվանդանում են տղամարդիկ և կանայք:

  Պատճառներ

 Հիվանդությունն առաջացնում են միաբջիջ օրգանիզմները` տրիխոմոնասները: Հարուցիչը փոխանցվում է սեռական ճանապարհով, երբեմն` հիվանդի անձնական օգտագործման առարկաների միջոցով: Նորածին աղջկա օրգանիզմի առանձնահատկություններից ելնելով` հնարավոր է նրա վարակվելը ծննդաբերության ժամանակ (տրիխոմոնոզով հիվանդ մորից): Հեշտոցային ...
Հիվանդություններ | Просмотров: 593 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տրիխինելոզը մարդու և կենդանիների ճիճվային հիվանդություն է, որն առաջացնում են տրիխինելները: Հասուն որդերը (երկարությունը` 1.5-4 մմ) մակաբուծում են աղիքի պատում, որտեղ տեղի են ունենում էգերի բեղմնավորումն ու թրթուրների առաջացումը: Վերջիններս արյան հոսքով տարածվում են ամբողջ օրգանիզմով և տեղակայվում մկաններում (հիմնականում իրանի և վերջույթների), որտեղ զարգանում են, պարուրաձև ոլորվում, ապա պատիճավորվում ...
Հիվանդություններ | Просмотров: 121 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տրախոման աչքի շաղկապենու և եղջերաթաղանթի քրոնիկական վարակիչ հիվանդություն է:

  Պատճառներ

 Այս հիվանդությունը սովորաբար առաջանում է ցածր հիգիենային գիտելիքների, բնակչության կուտակվածության և սանիտարական նորմերի խախտման հետևանքով:

  Պաթոգենեզ

 Սկսվում է աննկատ և ընթանում է դանդաղ: առաջին ախտանշանը կոպերի քորն է, կարմրությունը, կոպերի տակ օտար մարմնի առկայության զգացողությունը: Լորձաթաղանթը ստանում ...
Հիվանդություններ | Просмотров: 117 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տոքսոպլազմոզն իրենից ներկայացնում է մակաբուծական հիվանդություն, որն ախտահարում է շատ օրգաններ: Տոքսոպլազմոզը լինում է բնածին և ձեռքբերովի (սուր և քրոնիկական):

  Պատճառներ

 Հիվանդության հարուցիչը տոքսոպլազմն է: Կենդանիները արտաթորանքի, քթից հոսող լորձի և կաթի միջոցով հիվանդության հարուցիչները արտաքին միջավայր են արտազատում: Մարդը վարակվում է` սննդի մեջ օգտագործելով անբավարար ջերմամշակված և ...
Հիվանդություններ | Просмотров: 203 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տուլարեմիայով հիվանդանում են կրծողները (դաշտամկներ, տնային մկներ, ջրային առնետներ և այլն), ինչպես նաև նապաստակները և ճագարները, որոնք սովորաբար սատկում են: Հիվանդությունը վարակիչ է, ընթանում է տենդով և ավշահանգույցների ախտահարումով: Դասվում է բնական օջախային հիվանդությունների շարքը:

  Պատճառներ

 Տուլարեմիայի հարուցիչը բակտերիա է, որը մինչև 60ºC տաքացնելիս ոչնչանում է 20 րոպեի ...
Հիվանդություններ | Просмотров: 119 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` ...
Հիվանդություններ | Просмотров: 190 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` ...
Հիվանդություններ | Просмотров: 151 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տուբերկուլյոզը (պալարախտ, թոքախտ) իրենից ներկայացնում է քրոնիկական վարակիչ հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են դեռահասները և ծերերը, քանզի նրանց օրգանիզմում վարակի հանդեպ դիմադրողականությունը ցածր է: Տարբերում են հիվանդության ինչպես բաց, այնպես էլ փակ ձևեր: Ի տարբերություն հիվանդության փակ ձևի, բաց ձևի ժամանակ հիվանդի խորխում հայտնաբերվում են միկոբակտերիաներ: Ըստ վիճակագրական տվյալների` այն ...
Հիվանդություններ | Просмотров: 200 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տենիիդոզները ճիճվային հիվանդություններ են, որոնք առաջացնում են տափակ որդերը` տենիիդները (երիզորդներ): Մարդու օրգանիզմում տարբերում են տենիիդոզների 2 ձև` տենիարինխոզ, որի հարուցիչը եզան երիզորդն է, և տենիոզ, որը հարուցում է խոզի երիզորդը:

  Պատճառներ

 Եզան կամ խոզի երիզորդները մակաբուծում են մարդու բարակ աղիքներում և ծծիչների միջոցով ամուր կպչում աղիքի պատի լորձաթաղանթին: ...
Հիվանդություններ | Просмотров: 186 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   

 Նկարագրություն

  Ամորձու ջրակալումն իրենից ներկայացնում է հիդրոցելե, ինչը նշանակում է հեղուկի կուտակում ամորձու պատյանների միջև։ Այս հիվանդությունը կարող է լինել թե բնածին, թե ձեռքբեիովի։ 

  Պատճառներ

  Ամորձու ջրակալումն առաջանում է ամորձու, դրա հավելումների կամ պատյանների բորբոքման, վնասվածքի, ուռուցքների, տուբերկուլոզի հետևանքով։ Երեխաների մոտ այս հիվանդությունը կարող ...
Հիվանդություններ | Просмотров: 134 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Ջլերի ձուսպային յուրաքանչյուր բունոց իրենից ներկայացնում է շարակցահյուսվածքային թաղանթ, որի 2 թերթիկները շրջապատում են մկանների ջլերը` գոյացնելով փակ խոռոչ: Ընդ որում` ներքին թերթիկը սերտաճած է ջլին: Թերթիկների միջև` խոռոչում, կա ձուսպային հեղուկ, որը թեթևացնում է ջլի սահումը: Այդ ջլերի ձուսպային բունոցների բորբոքումը իրենից ներկայացնում է տենդովագինիտ (ջլաբունոցաբորբ):

  Պատճառներ

 Ջլերի ...
Հիվանդություններ | Просмотров: 96 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
«Անհայտ ծագման տենդ» (ԱԾՏ) տերմինով բնորոշվում են կլինիկական պրակտիկայում հաճախ հանդիպող իրավիճակները, որոնց դեպքում տենդը հանդիսանում է տարբեր հիվանդությունների հիմնական կամ միակ նշանը, որոնց ախտորոշումը մնում է անհայտ սովորական, իսկ երբեմն էլ լրացուցիչ հետազոտություններից հետո:
 
Հիվանդությունների սպեկտրը, որանք ընկած են ԱԾՏ-ի հիմքոււմ, բավականին լայն է և ներառում է ...
Հիվանդություններ | Просмотров: 114 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Տասներկումատնյա աղիքի բորբոքումը (դուոդենիտ) տասներկումատնյա աղիքի լորձաթաղանթի բորբոքումն է, որը հաճախ ուղեկցվում է խոցային հիվանդությունով, ստամոքսաբորբով, ենթաստամոքսային գեղձի բորբոքումով և լեղապարկի բորբոքումով:

  Պատճառներ

 Տասներկումատնյա աղիքի բորբոքման հիմնական պատճառը ստամոքսից աղիքներ ստամոքսի թթու պարունակության (արագացած անցման հետևանքով) ազդեցությունն է աղիքի լորձաթաղանթի վրա և ստամոքսահյութի անբավարար չեզոքացումը տասներկումատնյա աղիքում: ...
Հիվանդություններ | Просмотров: 226 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

Վիրուսային Հեպատիտ (Վիրուսային Լյարդաբորբ) բազմապատճառ վարակիչ հիվանդություն է, երբ առավելապես ախտահարվում է լյարդը: Հիվանդության հարուցիչը վիրուսն է: Ներկայումս տարբերում են A, B, C, D, E, G վիրուսներ, որոնք առանձնանում են վարակման մեխանիզմով ու փոխանցման ուղիներով, ախտածնությամբ իմունագոյացմամբ, կլինիկական դրսևորումներով, ելքերով և այլն: Ըստ վարակման մեխանիզմի` տարբերում են աղիքային (A և ...
Հիվանդություններ | Просмотров: 348 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Վիտիլիգոն մաշկային հիվանդություն է, որով առավել հաճախ հիվանդանում են երիտասարդ կանայք:

  Պատճառներ

 Վիտիլիգո հիվանդության առաջացման պատճառները հայտնի չեն: Ենթադրվում է, որ այն նյարդաներզատիչ խանգարումների հետևանք է:

  Պաթոգենեզ

 Այս հիվանդությունը բնորոշվում է մաշկային ծածկույթի վրա մելանին գունակի անհետացմամբ և տարբեր ձևի ու մեծության սպիտակ բծերի առաջացմամբ: Բծերը մեծանում են, ...
Հիվանդություններ | Просмотров: 227 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

    Վաղաժամ սերմնաժայթքումը (ՎՍ) (Ejaculatio Praecox, EP) տղամարդկանց սեռական խանգարումների մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում։ Գրեթե տլոր տղամարդիկ իրենց առաջին սեռական հարաբերությունը ավարտում են վաղ սերմնաժայթքմամբ։ Սակայն պատանեկության շրջանում նմանատիպ սեռական դրսևորումը համարվում է նորմալ, թեև սուբյեկտիվ գնահատականը, որ հաճախ տրվում է նմանատիպ դեպքերում, երբեմն կարող է ծայրաստիճան բացասական լինել և ...
Հիվանդություններ | Просмотров: 285 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Վաղաժամ ծննդաբերությունը տեղի է ունենում հղիության 28-38-րդ շաբաթների միջև ընկած ժամանակահատվածում: Տարբերում են ինքնաբեր և արհեստական ճանապարհով առաջացրած վաղաժամ ծննդաբերություն:

  Պատճառներ

 Ինքնաբեր վաղաժամ ծննդաբերությունը կապված է հղի կնոջ տարբեր հիվանդությունների և ախտաբանական վիճակների (օրինակ` վարակիչ հիվանդություններ, հղիության տոքսիկոզներ, արգանդի թելքուռուցք և մկանուռուցք) հետ:

 Արհեստական վաղաժամ ծննդաբերություն ...
Հիվանդություններ | Просмотров: 122 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Վագինիզմը կրկնվող կամ մշտական ախտաբանական վիճակ է, որի ժամանակ տեղի է ունենում հեշտոցի արտաքին մեկ երրորդի ակամա ջղաձիգ կծկում` անհնարին դարձնելով սեռական հարաբերությունը:

 Երբեմն վագինիզմի զարգացման հիմքում ընկած է անհաղթահարելի վախի զգացումը: Վախը սեռական ակտից կամ դեֆլորացիայից (կուսաթաղանթի պատռում) սրվում է անմիջապես սեռական ակտի փորձի ժամանակ` առաջացնելով ակամա կծկումներ, ինչն ...
Հիվանդություններ | Просмотров: 695 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սևեռուն վիճակները հիվանդի ցանկությունից անկախ առաջացող մտքեր, հիշողություններ, վախեր, հակումներ, գործողություններ են և այլն։ Հիվանդը հասկանում է դրանց ավելորդությունը, պայքարում այդ վիճակների դեմ, սակայն ազատվել չի կարողանում, հիվանդի մոտ պահպանված է դրանց հիվանդագին լինելու գիտակցումը և քննադատական վերաբերմունքն այդ վիճակների հանդեպ։ Հաճախ սևեռուն վիճակները ծայրահեղ տանջալից են հիվանդների համար։

 ...
Հիվանդություններ | Просмотров: 139 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

    Սրտխառնոցը յուրատեսակ տհաճ զգացողություն է սրտագդալի շրջանում և ըմպանում, որը հաճախ ավարտվում է փսխումով: Առաջանում է հիմնականում սննդային թունավորումների և որովայնի խոռոչի օրգանների հիվանդությունների, ալկոհոլով, շմոլ գազով և այլ թույներով թունավորումների ժամանակ, հղիության վաղ շրջանում, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումից, սուր վարակիչ և այլ հիվանդություններից: Սրտխառնոցը կարող է լինել անհետաձգելի բուժօգնություն պահանջող ...
Հիվանդություններ | Просмотров: 215 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

    - 35-ից ցածր տարիքի տղամարդկանց մակամորձիների և ամորձիների բորբոքումը հաճախ ՍՎ-ի հետևանք է, ինչպիսիք են քլամիդիան և գոնոռեան:
 - 35-ից բարձր տարիքի տղամարդկանց մակամորձիների և ամորձիների բորբոքումը հաճախ պայմանավորված է ոչ սեռականորեն փոխանցված Գրամ- բացասական աղիքային բակտերիաներով:
 - Անամնեզի ճիշտ հավաքումը հույժ կարևոր է:
 - Արվամոլների մակամորձիների ...
Հիվանդություններ | Просмотров: 280 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սրտի արատներն իրենցից ներկայացնում են սրտի գործունեությանը խանգարող սրտի կառուցվածքի և արտատար անոթների ախտաբանական փոփոխություններ։ Տարբերում են պտղի ներարգանդային զարգացման շրջանում առաջացող բնածին և ձեռքբերովի սրտի արատներ, որոնք ի հայտ են գալիս ծնվելուց հետո՝ տարբեր հիվանդություններից սրտի փականների կամ խոռոչների միջնորմների ախտահարման հետևանքով։ Սրտի փականները, որոնք տեղադրված են նախասրտերի ...
Հիվանդություններ | Просмотров: 326 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սրտի  իշեմիկ հիվանդությունն իրենից ներկայացնում է  սիրտանոթային համակարգի առավել տարածված հիվանդություն, որի հիմքում ըն- կած է սրտամկանի արյան վատ մատակարարումը՝ պսակային անբավարարությունը՝ պայմանավորված հիմնականում սրտի պսակային զարկերակների աթերոսկլերոզով։ «Արտի իշեմիկ հիվանդությունե հասկացությունը ներառում է հիվանդության ինչպես սուր (կրծքային հեղձուկ, սրտամկանի ինֆարկտ), այնպես էլ քրոնիկ, (օջախային ...
Հիվանդություններ | Просмотров: 207 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սրտային հեղձուկը շնչարգելության նոպա է, որն առաջանում է սրտի հիվանդություններից:

  Պատճառներ

 Սրտային հեղձուկը կարող է առաջանալ սրտամկանի ինֆարկտից, սրտի իշեմիկ հիվանդությունից, բնածին և ձեռքբերովի սրտի արատներից, հիպերտոնիկ հիվանդությունից և այլն: Ենթադրվում է, որ սրտային հեղձուկի պատճառը սրտի ձախ փորոքից աորտա արյան վատ մատակարարումն է, որի հետևանքով թոքերում առաջանում ...
Հիվանդություններ | Просмотров: 115 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սրտամկանի ինֆարկտն իրենից ներկայացնում է սրտամկանում մեկ կամ մի քանի մեռուկացման օջախների առաջացումով և սրտի գործունեության խանգարմամբ պայմանավորված սուր հիվանդություն: Առավել հաճախ հիվանդանում են տղամարդիկ՝ 40-60 տարեկանում։

  Պատճառներ

 Որպես կանոն՝ սրտամկանի ինֆարկտի հիմնական պատճառն աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակային զարկերակների ախտահարումն է, որը հանգեցնում է դրանց լուսանցքների նեղացմանը։ Հաճախ ...
Հիվանդություններ | Просмотров: 179 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Ստոմատիտը (բերանաբորբ) իրենից ներկայացնում է բերանի խոռոչի լորձաթաղանթի բորբոքում: Այն կարող է առաջանալ որպես ինքնուրույն հիվանդություն կամ այն կարող է լինել այլ հիվանդությունների ախտանշան, օրինակ` կարմրուկի, գրիպի, քութեշի, կանդիդոզի և այլն:
Հայտնի են ստոմատիտի հետևյալ ձևերը`

 - Լորձենաբորբային (կատառային) ստոմատիտ,
 - Խոցամեռուկային ստոմատիտ,
 - Աֆթոզ ստոմատիտ,
 - Դեղորայքային ...
Հիվանդություններ | Просмотров: 441 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Ստենոկարդիան (կրծքային հեղձուկ) սրտի իշեմիկ հիվանդության առավել տարածված ձևն է: Այս հիվանդությանը բնորոշ են կրծքի շրջանի սեղմող, ճնշող ցավերով հանկարծակի նոպաները, հետկրծոսկրային շրջանի ցավերը, որոնք երբեմն զգացվում են սրտի շրջանում:

  Պատճառներ

 Ստենոկարդիայի նոպայի պատճառը աթերոսկլերոզի հետևանքով սրտի պսակաձև զարկերակների լուսանցքի սեղմումով, անոթների կծկանքով կամ դրանց զուգակցումով պայմանավորված սրտամկանի ...
Հիվանդություններ | Просмотров: 151 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Ստամոքսաղիքաբորբը ստամոքսը, բարակ և հաստ աղիքները միաժամանակ ախտահարող բորբոքային գործընթաց է:

  Պատճառներ

 Ստամոքսաղիքաբորբը, որպես կանոն, առաջանում է սուր, որոշ բակտերիաներ կամ վիրուսներ օրգանիզմ թափանցելիս, դեղային կամ սննդային ալերգիայից, ծանր մետաղներով, հիմքերով, սպիրտներով, դեղանյութերով թունավորվելիս, իսկ առավել հաճախ` բակտերիային վարակներից: Նախատրամադրող գործոններից են ստամոքսահյութի ցածր թթվայնությունը, վիտամինային անբավարարությունը, ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, ...
Հիվանդություններ | Просмотров: 161 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Ստամոքսաբորբն իրենից ներկայացնում է ստամոքսի լորձաթաղանթի բորբոքային հիվանդություն։

  Պատճառներ

 Ստամոքսաբորբի առաջացման պատճառները բազմազան են։  Սուր ստամոքսաբորբը սովորաբար առաջանում է վատորակ մթերք օգտագործելուց, ինչպես նաև կոշտ, կծու, շատ տաք կամ սառը սննդից ստամոքսի լորձաթաղանթի գրգռվելուց։

 Քրոնիկական ստամոքսաբորբն առաջանում է սնման ռեժիմի մշտական խանգարման հետևանքով։ Հիմն, պատճառներից է ալկոհոլի օգտագործումը, ...
Հիվանդություններ | Просмотров: 234 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սպոնդիլոզը (ողնաշարախտ) ողնաշարի քրոնիկական հիվանդություն է, որը հիմնականում առաջանում է տարեցների մոտ: Տղամարդիկ կանանցից ավելի հաճախ են հիվանդանում:

  Պատճառներ

 Սպոնդիլոզը հիմնականում առաջանում է ողնաշարի երկարատև բեռնվածությունից և նյութափոխանակության տարիքային փոփոխություններից: Երիտասարդների սպոնդիլոզի պատճառ կարող են լինել ողնաշարի ծռումները, որի հետևանքով բեռնվածությունը ուղեղի վրա ճիշտ չի բաշխվում:

  Պաթոգենեզ

 ...
Հիվանդություններ | Просмотров: 117 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սպոնդիլիտը (ողնաշարաբորբը) ողնաշարի քրոնիկական բորբոքային հիվանդություն է: Տուբերկուլոզային սպոնդիլիտով հաճախ հիվանդանում են մինչև 10 տարեկան երեխաները, սիֆիլիսայինով` 40-50, իսկ Բեխտերևի հիվանդության դեպքում` 20-30 տարեկանները:

  Պատճառներ

 Հիվանդության հիմնական պատճառը տուբերկուլոզային վարակն է: Հազվադեպ առաջանում է սիֆիլիսի, շողասնկախտի, ստաֆիլոկոկային վարակի (ողնաշարի սուր և քրոնիկական ոսկրածուծաբորբ), Բեխտերևի և այլ հիվանդությունների ժամանակ:

  ...
Հիվանդություններ | Просмотров: 147 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սպազմոֆիլիան (մանկական տետանիա) արյան մեջ կալցիումի պարունակության նվազումով պայմանավորված վիճակ է, որը բնորոշվում է պարբերաբար առաջացող ջղաձգություններով: Հիվանդանում են ռախիտի ֆոնի վրա` մինչև 2 տարեկան, հատկապես 6-12 ամսական երեխաները (գարնանը):

  Պատճառներ

 Սպազմոֆիլիայի առաջացմանը նպաստում են երեխայի անբավարար խնամքը, ոչ ճիշտ կերակրումը, մաքուր օդում անկանոն կամ անբավարար գտնվելը:

  Պաթոգենեզ

 ...
Հիվանդություններ | Просмотров: 187 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սուր շնչառական հիվանդությունների խմբին են դասվում սուր շնչառական  վիրուսային վարակները։Վիրուսների կողմից հարուցված շնչուղիների (քիթ, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթների, երբեմն էլ աչքի շաղկապենու ախտահարումով ընթացող մի շարք վարակիչ հիվանդությունները ընդհանուր անվանում են սուր շնչառական հիվանդություններ։ Սուր շնչառական հիվանդություններով ավելի շատ հիվանդանում են երեխաները։ Այս խմբի առավել հաճախ հանդիպող ...
Հիվանդություններ | Просмотров: 157 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Ընկալումների փսիխոսենսոր խանգարումների տարատեսակ են: Դրանք այլ կերպ կոչվում են սոմատիկ դեպերսոանալիզացիա, աուտո-մետամորֆոփսիա, մարմնի սխեմայի (ուրվագծի) խանգարում, սոմատոփսիխիկ դեռեալիզացիա։ Անկախ անվանումից այս խանգարման հիմնական բովանդակությունն են կազմում սեփական մարմնի ընկալման աղավաղումները, որոնք ներառում են ձևի, չափի, քանակի, քաշի, վերջույթների և մարմնի զանազան մասերի տարածության մեջ տեղակայման զգացողությունների փոփոխությունները։
 
"Հոգեբուժություն"

Ս.Հ. ...
Հիվանդություններ | Просмотров: 126 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Ոտնաթաթի սնկախտերի (միկոզներ) հարուցիչը մանրադիտակային սնկիկն է, որն ախտահարում է ոտնաթաթի մաշկը և մատները։

  Պատճառներ

 Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է. հարուցիչն արտաքին աշխարհ է ընկնում մաշկի թեփուկների, փշրված եղունգների հետ։ Վարակվում են ավելի հաճախ ընտանիքում, հանրակացարանում՝ ուրիշի (հիվանդի) կիսագուլպաները, գուլպաները, հողաթափերը, ներքնաշորը, ոտքերը լվանալու թասը, ճիլոպը, մկրատը ...
Հիվանդություններ | Просмотров: 167 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Կարծրախտը օրգանների, անոթների պատերի և հյուսվածքների կարծրացումն է` դրանց յուրահատուկ կառուցվածքային տարրերը (գեղձային բջիջներ, մկաններ և այլն) շարակցական հյուսվածքով փոխարինվելու հետևանքով:

  Պատճառներ

 Կարծրախտի առաջացման հիմնական պատճառը տարբեր բորբոքային հիվանդություններն են (տուբերկուլոզ, սիֆիլիս, քրոնիկական բորբոքումներ և այլն), ինչպես նաև հյուսվածքների երկարատև թթվածնաքաղցով, ներզատիչ գեղձերի ֆունկցիաների խանգարումներով (և այլ պատճառներով ...
Հիվանդություններ | Просмотров: 119 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

    Սիֆիլիսը լինում է ձեռքբերովի կամ բնածին: Տարբերում են ձեռքբերովի սիֆիլիսի վաղ և ուշացած ձևերը: Վաղ սիֆիլիսը (վարակումից անցել է 1 տարուց ոչ ավելի) դասակարգվում է առաջնայինի, երկրորդայինի և վաղ թաքնվածի (գաղտնի, լատենտ) իսկ ուշացած սիֆիլիսը (վարակումից անցել է 1 տարուց ավելի)` երկրորդայինի, ուշացած թաքնվածի, երրորդայինի` ներառյալ գումոզ, սրտանոթային և նյարդասիֆիլիս:
 ...
Հիվանդություններ | Просмотров: 257 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սիկոզ (սովորական թզախտ) հիվանդությունը նկատվում է բացառապես հասուն տղամարդկանց մոտ և իրենից ներկայացնում է մաշկի քրոնիկական թարախաբշտիկային հիվանդություն:

 Պատճառներ

 Հիվանդության հարուցիչները ստաֆիլակոկերն են: Սիկոզն առաջանում է, երբ դեմքի մաշկը կեղտոտվում է փոշու կոպիտ մասնիկներով (հատկապես ածխի և մետաղական), ինչպես նաև քրոնիկական հարբուխի, քթի հավելյալ ծոցերի բորբոքման, նշագեղձերի բորբոքման, թերվիտամինության, ներզատիչ ...
Հիվանդություններ | Просмотров: 94 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սիբիրախտը (սիբիրյան խոց) կենդանիների եւ մարդու սուր վարակիչ հիվանդություն է։ Կենդանիների սիբիրախտը հայտնի է հնագույն ժամանակներից։ Դրա համաճարակները հաճախ ոչնչացնում էին անասունների հսկայական զանգվածներ։ 19-րդ դարում հիվանդությունը շատ տարածված էր։ Այժմ հանդիպում է առանձին բռնկումներով։ Սիբիրախտի նկատմամբ առավել զգայունակ են ոչխարները, այծերը, խոշոր եղջերավոր անասունները, գոմեշները, ձիերը, էշերը, եղջերուները, ուղտերը, ...
Հիվանդություններ | Просмотров: 1324 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

  (գերհույզ) տերմինն առաջարկել է կանադացի գիտնական Հ. Սելյեն։ Նա հայտնաբերել է, որ օրգանիզմի վրա արտակարգ գրգռիչի ազդեցության դեպքում գլխուղեղի ստորին մակերևույթում տեղադրված հիպոֆիզն ավելացնում է ադրենակեղևահակ հորմոնի արտազատությունը, որը խթանում է մակերիկամների կեղևի գործունեությունը, և արյան մեջ են անցնում մեծ քանակությամբ կորտիկոստերոիդային հորմոններ։

Սթրես անգլերենից թարկմանաբար նշանակում է լարվածություն,օրգանիզմի ...
Հիվանդություններ | Просмотров: 150 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

    Նկարագրություն

   Ամոթույքագեղձաբորբ տերմինն օգտագործվում է բարթոլինիտ կամ հեշտոցի նախադռան մեծ գեղձերի բորբոքման նկարագրությունը սահմանելու  համար։ Հիվանդության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ ախտածին հարուցիչների`

  1. Գոնոկոկեր
 2. Ստրեպտոկոկեր
 3. Ստաֆիլոկոկեր

 գեղձի արտատար ծորաններ ընկնելը։

  Պատճառներ

  Գոնոկոկային ամոթույքագեղձաբորբի ժամանակ արտատար ծորանները բորբոքվում են երկկողմանի։ Սկզբում ...
Հիվանդություններ | Просмотров: 155 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

    Սեռական սառնությունը (ֆրիգիդություն) սեռական մերձեցման ժամանակ սեռական բավարարություն ստանալու կնոջ անընդանուկությունն է: Հանդիպում է բավականին հաճախ: Մանկածնության ֆունկցիան չի խանգարվում: Կանայք, որոնց մոտ գրանցվում է սեռական սառնություն, կարող են կանոնավոր սեռական կյանք վարել, սակայն հեշտանքի զգացումը նրանց մոտ բացակայում է, ինչ վերաբերվում է սեռական հակմանը, ապա այն ինչ – որ ...
Հիվանդություններ | Просмотров: 139 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

    Հասարակ հերպեսի վիրուսով (տիպ 1/HSV-1 կամ տիպ 2/HSV-2) վարակման առաջին դրսեւորումը (առաջնակի միջադեպ, առաջնակի էպիզոդ) արտահայտվում է վիրուսի ներթափանցման տեղում ախտանշաններով` բշտիկներ քթի, շրթունքների կամ սեռական օրգանների շրջանում: Երբեմն այն ընթանում է անախտանշան (թաքնված): Վարակումից հետո, վիրուսը մնում է թաքնված օջախային զգացող գանգլիոնում: Պարբերաբար ակտիվանալով առաջացնում է հերպեսին բնորոշ ցանավորում ...
Հիվանդություններ | Просмотров: 500 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սակավարյունությունը  (անեմիա) իրենից ներկայացնում է մի հիվանդություն հիվանդություն, որը բնորոշվում է արյան հեմոգլոբինի քանակի նվազմամբ։ Հեմոգլոբինը պարունակվում է էրիթրոցիտներում (արյան կարմիր մարմնիկներ) և իրենից ներկայացնում է մի նյութ, որը հեշտությամբ միանում է թթվածնին և թոքերից այն տանում դեպի օրգանիզմի հյուսվածքները։

  Պատճառներ

 Սակավարյունության առաջացման պատճառները բազմազան են։ Այն ...
Հիվանդություններ | Просмотров: 179 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

   
Նկարագրություն

 Սակավամտությունը (օլիգոֆրենիա) իրենից ներկայացնում է, հոգեկան ոլորտի բնածին կամ կյանքի առաջին 3 տարիներին ձեռք բերած տարբեր աստիճանի թերզարգացում։ Սակավամտություն չեն համարվում գլխուղեղի հիվանդություններից առաջացած հոգեկան թերզարգացումը, առաջադիմող հոգեկան հիվանդությունների (շիզոֆրենիա, էպիլեպսիա) հետևանքով՝ թուլամտությունը, տարբեր ֆիզիկական արատների, խոսքի, լսողության խանգարումների հետևանքով՝ հոգեկան զարգացման դանդաղումը, ինչպես նաև հյուծող հիվանդություններից հետո կամ միջավայրի, ...
Հիվանդություններ | Просмотров: 172 | Добавил: Ash | Дата: 14.06.2011 | Комментарии (0)

Հինգշաբթի, 24.07.2014, 23:19
Приветствую Вас Гость
Поиск