Կոշտուկը մաշկի եղջերաթաղանթի սահմանափակ հաստացումն է` երկարատև ճնշումից կամ շփումից:
Պատճառներ
Կոշտուկը հաճախ առաջանում է ձեռքերի վրա` առանց թաթմանների ֆիզիկական աշխատանք կատարելիս կամ գործիքներով ճնշվելիս (օրինակ` կոշկակարների մոտ), և ոտքերի վրա` անհարմար, ոչ ճիշտ ընտրած կոշիկներ հագնելիս:
Պաթոգենեզ
Ոտքերի ներբանների, մատների, միջմատնային ծալքերի վրա գոյացող կոշտուկները ...
Կոնտուզիան (սալջարդ) փափուկ հյուսվածքների և օրգանների փակ մեխանիկական վնասվածքն է` առանց մաշկի ամբողջականության խախտման:
Պատճառներ
Կոնտուզիան առաջանում է բութ առարկայի հարվածից, կարծր մակերևույթի վրա ընկնելուց:
Պաթոգենեզ
Առավել հաճախ առաջանում է ծածկույթների (մաշկի և ենթամաշկային բջջանքի), մկանների, շրջոսկրի (ծնկի առջևի մակերևույթի, գանգաթաղի) կոնտուզիա: Դրանց հիմնական ախտանշանները վնասված հատվածի ցավն ...
Կոնյուկտիվիտը (շաղկապենաբորբ) իրենից ներկայացնում է ակնագնդերի և կոպերի լորձաթաղանթի` շաղկապենու բորբոքում: Տարբերում են` - սուր կոնյուկտիվիտ, - քրոնիկական կոնյուկտիվիտ:
Պատճառներ
Շաղկապենու բորբոքման պատճառը շրջակա միջավայրի տարբեր գործոնների` ազդեցությունն է շաղկապենու վրա, օրինակ` հիվանդածին բակտերիաների, վիրուսների, ինչպես նաև ֆիզիկական և քիմիական գրգռիչների:
Կոման կյանքին վտանգ սպառնացող վիճակ է, որը բնորոշվում է գիտակցության կորստով և արտաքին գրգռիչների հանդեպ պատասխան հակազդեցության (խոսքային, ցավային ներգործություն և այլն) բացակայությամբ:
Պատճառներ
Պայմանավորված է գլխուղեղի արյան շրջանառության խանգարումով և (կամ) կենտրոնական նյարդային համակարգի բջիջների թունավոր վնասումներով: Կոմայի առաջացման պատճառները բազմազան են, առավել հաճախ ի հայտ է ...
Կոլիտը(հաստ աղիքի բորբոքումը) հաճախակի հանդիպող հիվանդություն է, որն ընթանում է սուր կամ քրոնիկական:
Պատճառներ
Հաստ աղիքի սուր բորբոքումն առաջանում է ախտածին մանրէներով (դիզինտերիային բակտերիաներ, սալմոնելներ, ստաֆիլոկոկեր, ստրեպտոկոկեր, ամեոբաներ և այլն) վարակվելիս:
Քրոնիկական բորբոքումը կարող է առաջանալ նաև աղիքների հետ անատոմիորեն կապված օրգաններում (լեղապարկ, ենթաստամոքսային գեղձ) վարակի ...
Կոլապսը կյանքին վտանգ սպառնացող ծանր վիճակ է, որը բնորոշվում է զարկերակային և երակային ճնշումների կտրուկ անկումով, կենտրոնական նյարդային համակարգի գործունեության ընկճմամբ և նյութափոխանակության խանգարումով: Անոթային անբավարարությունը և արյան ճնշման անկումն անոթային լարվածության նվազման հետևանք են, որը պայմանավորված է գլխուղեղում առկա անոթաշարժիչ կենտրոնի ընկճմամբ: Կոլապսի դեպքում որովայնի խոռոչի օրգանների անոթները գերլցվում ...
Այս հիվանդությունները բնորոշվում են շարակցական հյուսվածքի (այդ թվում` կոլագենային թելերի) և արյան անոթների բորբոքային ախտահարմամբ: Կոլագենային հիվանդությունների թվին են պատկանում համակարգային կարմիր գայլախտը, համակարգային կարծրամաշկությունը, մաշկամկանաբորբը (դերմատոմիոզիտ), հանգուցավոր շուրջզարկերակաբորբը (պերիարտերիտ) և Շեգրենի հիվանդությունը:
Պատճառներ
Կոլագենային հիվանդություններից յուրաքանչյուրն ինքնուրույն հիվանդություն է, որնի առաջացման տարբեր մեխանիզմներ ...
Կլիմաքսը բնորոշվում է սեռական ֆունկցիայի բնական աստիճանական իջեցմամբ: Հատուկ է և կանանց, և տղամարդկանց: Կանանց կլիմաքսը (դաշտանադադարի շրջան) ընթանում է սուր և բավականին արագ (3-5 տարվա ընթացքում), տղամարդկանցը` թեթև և երկարատև:
Պատճառներ
Տղամարդկանց ամորձիներում նվազում է սեռական հորմոններ արտադրող բջիջների թիվը, որի հետևանքով արյան մեջ պակասում է հորմոնների քանակը, խախտվում ...
Կերատիտը, որը նաև անվանում են եղջերենաբորբ, իրենից ներկայացնում է աչքի եղջերենու բորբոքում: Հիվանդության առաջացման պատճառը հաճախ վիրուսն է, վիտամին A-ի անբավարարությունը, որոշ վարակիչ հիվանդություններ (գրիպ, դիֆթերիա, սիֆիլիս, գոնորեա, տուբերկուլոզ), իսկ երբեմն նաև` այլ միկրոօրգանիզմները: Երբ աչքի եղջերենին ծառի ճյուղով, եղունգով կամ ինչ-որ այլ օտար մարմնով վնասվում է նույնպես կարող է առաջանալ ...
Բոտուլիզմն իրենից ներկայացնում է սննդային թունավորում: Հատսապես վտանգավոր են սխալ ջերմամշակված և տնային պայմաններում պահածոյացված մթերքները` սունկը, բանջարեղենը, միրգը և այլն: Վտանգավոր է նաև ապխտած ձուկը:
Պատճառներ
Բոտուլիզմի մանրէները, որոնք թույն են արտադրում, շատ տարածված են բնության մեջ: Այդ մանրէների թույն պարունակող սննդամթերք օգտագործելուց թույնը ներծծվում է աղիքներ, ...
Կոտրված կամ հիվանդությունների հետևանքով քայքայված ոսկրերի ծայրերի միջև սերտաճման կայուն բացակայությունը կոչվում է կեղծ հոդ:
Պատճառներ
Կոտրվածքը կարող է չսերտաճել ոսկրաբեկորների միջև մկան կամ այլ հյուսվածք ընկնելիս, դրանց մեծ տեղաշարժի, ոսկորի մեծ հատվածի կորստի, ինչպես նաև ոսկրաբեկորների արյունամատակարարման խանգարումների (օրինակ` ազդոսկրերի վզիկի կոտրվածքների) ժամանակ: Ավելի հաճախ ...
Կարմրուկը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, վերին շնչուղիների լորձենաբորբային (կատառային) երևույթներով (հարբուխ, հազ, ձայնի խռպոտություն), աչքերի, բերանի խոռոչի լորձաթաղանթների բորբոքումով և մաշկի վրա կարմիր խոշոր բծավոր ցանի առաջացմամբ:
Պատճառներ
Կարմրուկի հարուցիչը վիրուսն է, վարակի աղբյուրը` հիվանդ մարդը, որի խորխում, թքում, արցունքում պարունակվող վիրուսն օդակաթիլային ...
Կարմրախտը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ջերմաստիճանի բարձրացմամբ, թույլ արտահայտված լորձենաբորբային (կատառային) երևույթներով (հարբուխ, հազ), ծոծրակային ավշահանգույցների մեծացմամբ, ցավոտությամբ և մաշկի ցանով:
Պատճառներ
Կարմրախտի հարուցիչը վիրուսն է, որը հիվանդի խորխի, թքի և արցունքի կաթիլների հետ (հազալիս, փռշտալիս, խոսելիս) օդակաթիլային ճանապարհով առողջ մարդու շնչուղիներով թափանցում է օրգանիզմ: ...
Կարմիր քամին մաշկի (հազվադեպ` լորձաթաղանթների) վարակիչ բնույթի սուր բորբոքում է:
Պատճառներ
Հարուցիչը ստրեպտոկոկն է, որը փոխանցվում է վնասված մաշկի (ճանկռվածքներ, քերծվածքներ, հարուկներ և այլն) միջոցով: Կարմիր քամին կարող է առաջանալ որպես թարախային վերքերի, կարբունկուլի բարդություն, ինչպես նաև ստրեպտոկոկեր պարունակող այլ թարախային օջախների շուրջը:
Կարճատեսությունը տեսողության խանգարում է: Նորածինների աչքերը, որպես կանոն, հեռատես են: Երեխայի աճմանը համընթաց նրա ակնագունդը մեծանում է և 9-12 տարեկանում դառնում է գնդաձև: Սակայն երբեմն այն մի քիչ երկարում է առաջ-հետին ուղղությամբ, որի հետևանքով բբի և ցանցաթաղանթի միջև ընկած հեռավորությունը մեծանում է: Այդպիսի աչքերում հեռավոր առարկաների պատկերները կիզակետվում են ...
Կարբունկուլը իրար կողքի դասավորված մի քանի մազապարկերի և ճարպագեղձերի սուր թարախային բորբոքում է, որն ուղեկցվում է ախտահարված հատվածի մաշկի և ենթամաշկային ճարպաբջջանքի մեռուկացումով:
Պատճառներ
Առաջանում է թարախածին մանրէները ճարպագեղձերի, քրտնագեղձերի ծորանների մեջ ընկնելիս, ինչպես նաև փոքր վնասվածքների միջոցով մաշկի մեջ թափանցելիս, ֆուրունկուլը սեղմելիս: Նախատրամադրող գործոններն են` ...
Բնականոն ոսպնյակը բացարձակ թափանցիկ է, և երբ այդ թափանցիկությունը խանգարվում է, առաջանում է կատարակտ (ոսպնյակի մթագնում): Երբեմն այն ախտահարում է 2 աչքը: Մթագնումը հանգեցնում է տեսողության վատացման: Կատարակտը բաժանում են 2 խմբի` ոչ առաջընթաց մասնակի (սովորաբար բնածին), ինչպես նաև առաջընթաց (սովորաբար` ձեռքբերովի), որոնց դեպքերում ոսպնյակը ժամանակի ընթացքում լրիվ կորցնում է ...
Կատաղությունը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է նյարդային համակարգի ծանր ախտահարումով և ջղաձգությամբ, լուծանքով, ինչպես նաև կլման և շնչառական մկանների կծկանքով:
Պատճառներ
Վարակի հիմնական աղբյուրը հիվանդ կենդանիներն են` շները, կատուները, ուղտերը, ձիերը, իսկ վայրի կենդանիներից` գայլը, աղվեսը, շնագայլը, որոնք բնության մեջ կատաղության վիրուսի հիմնական կրողներն են:
Կապույտ հազը սուր վարակիչ հիվանդություն է` փուլային ընթացքով և ջղաձգային հազի բնորոշ նոպաներով: Հայտնաբերել են բելգիացի գիտնական Ժ. Բորդեն և ֆրանսիացի գիտնական Օ. Ժանգուն, 1906 թվականին:
Պատճառներ
Հարուցիչը կարճ ցուպիկաձև բակտերիան է: Հիվանդի խորխի ու լորձի կաթիլներում գտնվող կապույտ հազի ցուպիկը հազալիս օդակաթիլային ճանապարհով` շնչուղիներով,թափանցում է առողջ ...
Կանդիդոզը մարդու և կենդանիների սնկային հիվանդություն է:
Պատճառներ
Հարուցիչները կանդիդա խմբի սնկիկներն են (նման են խմորասնկերի) և լայնորեն տարածված են բնության մեջ, ապրում են հիմնականում շաքար պարունակող բույսերի, պտուղների, բանջարեղենի վրա: Դրանք մարդու և կենդանիների մաշկի, բերանի խոռոչի, աղիքների, շնչառական ու ծննդաբերական ուղիների լորձաթաղանթների սովորական, բնականոն սնկիկներ են, ...
Բնական ծաղիկը հատուկ վտանգավոր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ծանր ընթացքով, տենդով, մաշկի և լորձաթաղանթների ցանով, որը լավանալուց հետո հաճախ սպիներ է թողնում:
Բնական ծաղիկը մարդկությանը հայտնի է շատ վաղուց (Եգիպտոսում` մ. թ. ա. 3-րդ դարից): Հարյուրամյակների ընթացքում աշխարհում բռնկվել են խոշոր համաճարակներ, որոնց զոհ են գնացել ...
Կակազությունը խոսքի արագության և ռիթմի խանգարում է, որը բնորոշվում է հնչյունների և վանկերի ակամա կարճատև հապաղումով կամ դրանց կրկնությամբ: Սովորաբար առաջանում է նախադպրոցական տարիքում, ավելի հաճախ բնորոշ է տղաներին:
Պատճառներ
Կարող է առաջանալ վախի, ընտանիքում ծագած ընդհարումների, վարակիչ հիվանդությունների (գրիպ, քութեշ, կապույտ հազ), գլխի վնասվածքների հետևանքով: Կակազությանը երբեմն ...
Ծռավզությունը գլխի ոչ ճիշը դիրքն է պարանոցի մկանների և այլ փոփուկ հյուսվածքների միակողմանի ձգվածության, ողնաշարի պարանոցային հատվածի ծռումների կամ հիվանդությունների հետևանքով:
Պատճառներ
Առավել հաճախ ծռավզությունը բնածին` պտղի ներարգանդային անկանոն զարգացման հետևանքով: Այն հնարավոր է նաև ծանր ծննդաբերությունների ժամանակ երեխայի պարանոցի փափուկ հյուսվածքների վնասման, ինչպես նաև ցանկացած տարիքում` այրվածքներից ...
Ծնոտի պերիօստիտը առավել հաճախ առաջանում է որպես պարոտիտի բարդություն, երբեմն` առաջանում է ատամի հեռացումից հետո, եթե դրան նախորդել են մրսածությունը, գրիպը, անգինան և այլն:
Պաթոգենեզ
Ծնոտի պերիօստիտը սկսվում է հիվանդ ատամի լնդի այտուցով, որն արագորեն ավելանում է և ուղեկցվում մշտական ...
Ծննդաբերությունը բարդ ֆիզիոլոգիական գործնթաց է, որով ավարտվում է հղիությունը: Ծննդաբերության ժամանակ տեղի է ունենում արգանդի խոռոչից պտղի և ընկերքի արտամղում ծննդաբերական ուղիներով: Ֆիզիոլոգիական ծննդաբերությունը վրա է հասնում 10 մանկաբարձական (9 օրացույցային) ամիս անց, երբ պտուղը դառնում է հասուն և արտարգանդային գոյությանն ընդունակ: Առավել հաճախ ծննդաբերությանը նախորդում են նախանշաններ, որոնք ի ...
Ծեփուկաբորբը առնանդամի գլխիկի մաշկի բորբոքում է: Այն սովորաբար ուղեկցվում է ծայրային թլիպի ներսային թաղանթի բորբոքմամբ` թլիպածեփուկաբորբով (բալանոպոստիտ):
Պատճառներ
Առավել հաճախ առաջանում է թլիպանեղացման (ֆիմոզ) ժամանակ` մեզով գրգռվելու, քայքայվող թլպաճարպի (սմեգմա) կուտակման հետևանքով: Հաճախ նկատվում է նաև միզուկաբորբի, շաքարախտի ժամանակ:
Ծերունական ատրոֆիա (կերատոմա). Մաշկը դառնում է չոր, աբարակ և կնճռոտված: Ի հայտ են գալիս դեղնավուն, մաշկի վրա բարձրացող լաքաներ, որոնք պատված են դժվարությամբ առանձնացող կեղևով:
Խպիպը վահանագեղձի ուռուցքանման մեծացումն է, որն ուղեկցվում է այդ գեղձի ֆունկցիայի և օրգանիզմի ընդհանուր վիճակի խանգարումներով: Տարբերում են խպիպի մի քանի ձևեր: Տեղաճարակային (էնդեմիկ) խպիպը հանդիպում է աշխարհագրական որոշակի մարզերում` առավելապես լեռնային և նախալեռնային շրջաններում:
Պատճառներ
Հիվանդության հիմնական պատճառը ջրում, հողում, օդում, հետևաբար և սննդում յոդի անբավարարությունն ...
Խուղակները ախտաբանական գործնթացների հետևանքով օրգաններում, հյուսվածքներում, առաջացող և երկարատև պահպանվող անցքեր են: Լինում են` ախտահարված հյուսվածքների կամ ներքին օրգանների խորքից դեպի մաշկի վրա (արտաքին), հյուսվածքներից դեպի խոռոչավոր օրգանների (աղիքներ, հեշտոց) մեջ բացվող (ներքին), մեկ օրգանից դեպի մյուսը (օրինակ` կերակրափողից դեպի բրոնխներ, միզապարկից դեպի աղիքներ) անցնող (միջօրգանային) խուղակներ:
Խոցային հիվանդությունն արտահայտվում է հիմնականում ստամոքսում և 12-մատնյա աղիքում խոցի առկայությամբ:
Պատճառներ
Հիվանդության առաջացման որևէ միասնական պատճառ առանձնացնել չի հաջողվում: Որոշակի նշանակություն ունեն նյարդահոգեկան գերլարումները, ծխելը, պարբերաբար ոչ ճիշտ սնվելը, ժառանգական նախատրամադրվածությունը: Անկանոն սնվելը (տարբեր ժամերի, մեծ ընդմիջումներով), խանգարելով ստամոքսում մարսողության գործընթացը, կարող է նպաստել խոցային հիվանդության առաջացմանը, քանի որ նման ...
Խոցը մաշկի կամ լորձաթաղանթների և դրանց տակ գտնվող հյուսվածքների ամբողջականության խախտումն է, որը երկար ժամանակ պահպանվում է ապաքինման գործնթացների խանգարման հետևանքով: Տարբերում են մաշկի մակերեսին գտնվող, աչքով տեսանելի արտաքին խոցեր և ներքին օրգաններում (ստամոքս, աղիքներ և այլն) տեղադրված ներքին խոցեր:
Պատճառներ
Խոցի առաջացման պատճառները տարբեր են: դրանցից առավել կարևոր ...
Բծավոր տիֆն իրենից ներկայացնում է մարդու վարակիչ հիվանդություն, որին բնորոշ են յուրահատուկ ցանը, ինչպես նաև տենդային վիճակը: Բծավոր տիֆ հիվանդության ժամանակ ախտահարվում են արյունատար անոթները և նյարդային համակարգը:
Պատճառներ
Բծավոր տիֆ հիվանդության հարուցիչներն են Պրովացեկի ռիկետսիաները, որոնք կայուն են չորացման, սառեցման նկատմամբ և արագ ոչնչանում են 50ºC-ից բարձր ...
Խորեան նյարդային համակարգի հիվանդություն է, որն արտահայտվում է ակամա անկանոն ջղաձիգ շարժումներով:
Պատճառներ
Հաճախ հիվանդանում են ռևմատիզմով տառապող երեխաները և դեռահասները (փոքր խորեա): Նման հիվանդները, որպես կանոն, մինչև հիվանդության ախտանշանների ի հայտ գալը գտնվում են դիսպանսերային հաշվառման մեջ: Խորեան կարող է ունենալ ժառանգական ծագում և առաջանալ 25-50 տարեկանում ...
Խոլերան սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է ընդհանուր ծանր վիճակով և օրգանիզմի ջրազրկմամբ: Հատուկ վտանգավոր հիվանդություններից է: Այս հիվանդության հարուցիչներն են ասիական խոլերայի և Էլ Տոր վիբրիոնները, որոնց կենսունակությունը երկար ժամանակ պահպանվում է շրջապատող միջավայրում: Հատկապես դիմացկուն և առավել տարածված է Էլ Տոր վիբրիոնը: Այսպես` կաթի մեջ, կաթնամթերքում դրանք ...
Խոզուկը վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է հարականջային, հազվադեպ` ենթածնոտային ու ենթալեզվային թքագեղձերի ախտահարումով: Առավել հաճախ հիվանդանում են 3-15 տարեկան երեխաները, հազվադեպ` մինչև 1 տարեկանները և մեծահասակները:
Պատճառներ
Վարակվում են հիվանդի հետ անմիջականորեն շփվելիս: Հիվանդությունից հետո առաջանում է կայուն իմունիտետ: Խոզուկի հարուցիչը վիրուսն է, որը պարունակվում ...
Խիթը (կոլիկա) սուր, կրծքամնան ցավերի նոպա է, որն առաջանում է որովայնի խոռոչի օրգանների և երիկամների հիվանդությունների դեպքում: Պայմանավորված է նշված օրգանների մկանների տևական ջղաձգությամբ: Տարբերում են աղիքային, լյարդային, երիկամային, ենթաստամոքսագեղձային (պանկրեասային) խիթեր: Առավել հաճախ նկատվում է աղիքային խիթ, որը կարող է առաջանալ առատ և դըժվարամարս սննդի ընդունման, աղիքների բորբոքումների, սպիների և ...
Սոմատիզացված խանգարում։ Հիմնական հատկանիշը բազմաթիվ սոմատիկ գանգատներն են տարիների ընթացքում, որոնք սկսել են դրսևորվել հիվանդի կողմից դեռևս մինչև 30 տարեկան հասակը։ Սոմատիգացված խանգարումը ավելի հաճախ հանդիպում է կանանց շրջանում։ Հիվանդությունը դժվար է ենթարկվում բուժման։
Կոնվերսիոն խանգարում։ Կոնվերսիոն խանգարումները՝ ամնեզիա, սենսոր խանգարումներ, քայլելու դժվարություններ և այլն, որոնք մանրամասն նկարագրված են ...
Այս հիվանդությունը քնի խանգարման հազվադեպ ձև է, որը հնարավոր է հոգնածության, ասթենիկ նևրոզների, հիսթերիայի, էպիլեպսիայի որոշ ձևերի դեպքերում և ծանր հիվանդությունից ապաքինվելուց հետո:
Լուսնոտություն առաջանում է, եթե կենտրոնական նյարդային համակարգի արգելակումը քնած ժամանակ չի տարածվում շարժողական ֆունկցիաներն ապահովող գլխուղեղի հատվածների վրա: Ոչ լրիվ և ոչ խորը արգելակման դեպքում ...
Լուսավախությունը աչքի գերզգայունությունն է լույսի նկատմամբ: Գոյություն ունի լույսի պայծառության որոշակի մակարդակ, որն անհրաժեշտ է բնականոն տեսողության ընկալման համար: Եթե լույսի պայծառությունը գերազանցում է այդ մակարդակը, տեսողությունը վատանում է, և առաջանում է կուրության տհաճ զգացում: Աչքի այդպիսի հակազդեցությունը համարվում է բնականոն: Լուսավախությանը բնորոշ են հիվանդագին զգացումներ, որոնք առաջանում են սովորական պայծառության ...
Լուծանքը կամային շարժումների լրիվ կորուստն է` մկանների նյարդավորման խանգարման հետևանքով: Կիսալուծանքի ժամանակ, ի տարբերություն լուծանքի, նկատվում է մկանային ուժի մասնակի կորուստ, կամային շարժումները սահմանափակվում են, սակայն լրիվ չեն վերանում: Լուծանքները և կիսալուծանքները առաջանում են գլխուղեղի, ողնուղեղի, ինչպես նաև ծայրամասային նյարդերի հիվանդությունների ժամանակ, որոնք պետք է տարբերել հոդերի, մկանների և կապանների հիվանդությունների ...
Լուծը (փորլուծություն, փորհարինք) աղիքների մեկ և ավելի անգամ դատարկվելն է` հեղուկ կղանքի արտազատմամբ: Հիմնականում պաշտպանական հակազդեցություն է, որի հետևանքով օրգանիզմն ազատվում է թունավոր նյութերից, հիվանդածին միկրոօրգանիզմներից, լորձից, նեխման կամ խմորման նյութերից, որոշ դեղապատրաստուկներից:
Լուծը ոչ թե ինքնութույն հիվանդություն է, այլ շատ հիվանդագին գործընթացների ախտանշան, որի առաջացմանը նպաստում են սուր վարակիչ ...
Լյարդի ցիռոզը քրոնիկական առաջադիմող հիվանդություն է, որը բնորոշվում է լյարդի բջիջների ախտահարումով ու մահացմամբ, շարակցական հյուսվածքով դրանց աստիճանական փոխարինումով և լյարդի կազմության ու ֆունկցիայի խանգարումներով: Լյարդի ցիռոզը կարող է լինել որպես վիրուսային լյարդաբորբի բարդություն` հատկապես ժամանակին բժիշկի չդիմելուց, բուժումը ուշ սկսելուց, բժշկի խորհուրդներին չհետևելուց, սխալ սննդակարգից: Լյարդի ցիռոզիպատճառ կարող է ...
Բլենոռեայի հարուցիչը հիմնականում գոնոկոկերն են: Այն իրենից ներկայացնում է շաղկապենու (աչքի լորձաթաղանթի) վարակիչ հիվանդություն, որին բնորոշ է առատ արտադրությունը: Բլենոռեայի ժամանակ կոպերն այտուցվում, կարմրում և պնդանում են: Ուժեղ այտուցվելիս կոպի մաշկը գունատվում է: Կուտակվելով կոպի տակ` դեղին թարախային արտադրությունը ստորին կոպի եզրով թափվում է մաշկին: Լինում է նորածինների, մանկական ...
Ինչպես հայտնի է, ավշային հանգույցները, որոնք գտնվում են ավշային անոթների ճանապարհին, պատնեշային ֆունկցիա են կատարում: Նրանք պահում են ավշի հոսքով հանգույցներ հասած վնասակար նյութերը և ախտածին մանրէները: Այդ մանրէները, ընկնելով ավշային հանգույց, կա՛մ ոչնչանում են, կա՛մ առաջացնում են ավշային հանգույցի բորբոքում (լիմֆադենիտ), երբեմն նաև` թարախակալում:
Լեռնային հիվանդությունը օրգանիզմի ախտաբանական վիճակ է, որն առաջանում է բարձրլեռնային պայմաններին հատուկ նոսր օդում գտնվելիս: Բարձունքային հիվանդության տարատեսակ է. առաջանում է մեծ բարձրություններում առկա թթվածնաքաղցի հետևանքով: Լեռնային հիվանդության հիմնական ախտանշաններն են հևոցը, սրտխփոցը, գլխապտույտը, գլխացավերը, աղմուկն ականջներում, անոթազարկի հաճախացումը, երբեմն` սրտի գործունեության խանգարումը, մկանային թուլությունը, քթային արյունահոսությունը, սրտխառնոցը և ...
Լեպտոսպիրոզը սուր վարակիչ հիվանդություն է, որը բնորոշվում է արյան մազանոթների, ինչպես նաև լյարդի, երիկամների, մկանների, կենտրոնական նյարդային համակարգի ախտահարումով: Հարուցիչները լեպտոսպիրներն են, որոնք երկար ժամանակ ապրում են ջրում և հատկապես` խոնավ հողում: Արագ ոչնչանում են չորացումից, վարակազերծող նյութերի ներգործությունից, իսկ եռացնելիս` անմիջապես: Վարակի աղբյուրը տարբեր կրծողներն են (մկներ, դաշտամկներ, առնետներ և ...
Լեյշմանիոզներն իրենցից ներկայացնում է հիվանդությունների խումբ, որոնք ընթանում են մաշկի, լորձաթաղանթի կամ ներքին օրգանների ախտահարումով: Հիվանդությունների այս խումբը հիմնականում տարածված է արևադարձային և մերձարևադարձային երկրներում, Միջին Ասիայում,, Անդրկովկասում: Հարուցիչները միաբջիջ լեյշմանիաներն են, անգլիացի բժիշկ Ու. Լեյշմանի անունով, որը 1900 – ին հայտնաբերել է դրանք և տվել նկարագիրը:
Լեյկոզները կամ լեյկիմիաներն իրենցից ներկայացնում են արյունաստեղծ համակարգի ուռուցքային հիվանդություններ: Լինում են սուր և քրոնիկական, որոնց մեջ առանձնացվում են տարբեր ձևեր` կախված բջիջները կազմող ուռուցքից: Քրոնիկական լեյկիմիաների առավել տարածված ձևերից են`
Լեղաքարային հիվանդությունը կամ խոլելիթիազն իրենից ներկայացնում է հիվանդություն, որը բնորոշվում է լեղապարկում, երբեմն էլ` լեղածորաններում քարագոյացմամբ: Հիվանդությունը կարող է պայմանավորված լինել լեղականգով, լեղապարկի բորբոքումով և այլն:
Պատճառներ
Հիվանդության առաջացման պատճառ կարող են հանդիսանալ շատակերությունը, քրոնիկական փորկապությունները, լեղապարկի անատոմիական փոփոխությունները և այլ գործոններ: Որոշակի դեր ...
Լեղապարկի բորբոքումը կամ խոլեցիստիտն իրենից ներկայացնում է լողապարկի բորբոքային հիբանդություն: Այս հիվանդանն ավելի հակված են տարց կանայք: Հիվանդությունը մեծամասամբ առաջ է գալիս, երբ լողապարկում քարեր կան:
Պատճառներ
Հիվանդության առաջացման հիմնական պատճառներից են լեղու արտահոսքի խանգարումները, թերշարժուն ապրելակերպը, սովորական դարձած փորկապությունները, վարակներ և այլն: Որոշակի ...