Դեղնախտ - Հիվանդություններ - Բժշկություն - Հոդվածների ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Հիվանդություններ [1024]
Ախտանիշներ [793]
Դեղորայք [2621]
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում

Всего ответов: 182
Статистика

Կայքում են: 3
Հյուրեր: 3
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Статьи » Բժշկություն » Հիվանդություններ

Դեղնախտ
   

Նկարագրություն

   Դեղնախտը հիվանդություն է, որով ախտահարումը առաջ է բերում մաշկի, աչքի սպիտապապատյանի և լորձաթաղանթի դեղին գունավորում:

   Պատճառներ

  Ըստ առաջացման պատճառների տարբերում են հիվանդության հետևյալ տիպերը`

 1. լյարդային (պարենքիմային)
 2. մեխանիկական
 3. արյունատարրալուծական

   Լյարդային դեղնախտն առավել հաճախակի դեպքերում առաջանում է վիրուսային լյարդաբորբի կամ քրոնիկական ալկոհոլամոլության ժամանակ։ Խանգարվում է բիլիռուբինի արտադրանքն ու արտազատումը դեպի աղիքներ: Հիվանդության ժամանակ կղանքն անգունանում է, իսկ մեզի գույնը` մգանում։

Մեխանիկական տիպի դեղնախտն առաջանում է լեղուղիներում լեղու կանգից, սա կարող է տեղի ունենալ այն դեպքերում, երբ ընդհանուր լեղածորանը խցանվում է քարով, լեղին ուղի չի ունենում անցնելու աղիքներ, և արյան մեջ ավելանում է բիլիռուբինի տոկոսը։ Մեխանիկական դեղնախտի ժամանակ կղանքն անգունանում է, մեզի գույնը` մգանում, հիվանդի մոտ նկատելի մաշկի քոր է առաջ գալիս։ Արյունատարրալուծական դեղնախտը բնորոշվում է արյան մեջ էրիթրոցիտների արագ քայքայմամբ, ինչպես նաև նրանց մեջ եղած բիլիռուբինի արտազատմամբ։

 Արյունատարրալուծական դեղնախտի ժամանակ կղանքը և մեզը մուգ գույնի են դառնում։

   Պաթոգենեզ

  Դեղնախտի ժամանակ դեղնությունը սովորաբար սկզբում սկսվում է աչքի սպիտակ պատյանում, լեզվի տակ, այնուհետև անցնում է մաշկին։ Անհրաժեշտ է նշել, որ գույնի մգությունը պայմանավորված է բիլիռուբինի պարունակությամբ և տոկոսով։ Հիվանդությունը հաճախ բնորոշվում է նաև մաշկի քորով, որը նյարդային վերջույթները լեղաթթուներով գրգռվելու արդյունք է հանդիսանում։

  Բուժում

  Դեղնախտի ժամանակ պետք է անհապաղ դիմել բժշկական օգնության, որպեսզի հիվանդը վարակի բուն չհանդիսանա շրջապատողների համար: Մեխանիկական դեղնախտի ժամանակ առանձին դեպքերում կարիք է լինում վիրաբուժական միջամտության։

Նորածինների կյանքի 2-3-րդ օրը հաճախ առաջանում է ֆիզիոլոգիական դեղնախտ, որը հիմնականում պայմանավորված է լյարդի ֆունկցիայի ժամանակավոր անբավարարությամբ:

  Սակայն այս երևույթը հիմնականում անհետանում է կյանքի 1-2-րդ շաբաթում և բուժում չի պահանջում։ Հիվանդությունը կարող է տեղի ունենալ նաև մոր և երեխայի արյան անհամատեղելիության արդյունքում:   





Источник: http://doctors.am
Категория: Հիվանդություններ | Добавил: Ash (14.06.2011)
Просмотров: 154 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Շաբաթ, 19.04.2014, 21:02
Приветствую Вас Гость
Поиск
Архив записей