Գրգռված աղու համախտանիշ - Հիվանդություններ - Բժշկություն - Հոդվածների ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Հիվանդություններ [1024]
Ախտանիշներ [793]
Դեղորայք [2621]
Мини-чат
200
Наш опрос
Գնահատեք կայքը
Всего ответов: 822
Статистика

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Статьи » Բժշկություն » Հիվանդություններ

Գրգռված աղու համախտանիշ
    ԳԱՀ աղիների գործունեության ֆունկցիոնալ խանգարումների ամբողջականություն է, որը տևում է վերջին 3 ամսում 3 շաբաթ և ավելի, և որի հիմնական դրսևորումներն են որովայնի ցավերը և/կամ դիսկոմֆորտը, որն ուղեկցվում է ստորև նշված ախտանիշներից առնվազն 2-ի հետ`

  - որովայնի ցավեր որոնք անցնում կամ մեղմանում են դեֆեկացիայից հետո,

 - որովայնի ցավեր և դեֆեկացիայի հաճախականության խանգարում,

 - որովայնի ցավեր և կղանքի կոնսիստենցիայի խանգարում:

  Համաճարակաբանություն` բնակչության - 1/5 տառապում է ԳԱՀ-ով, սակայն հիվանդների միայն 25% է դիմում բժիշկի: Ընդհանրապես գաստրոէնտե¬րո¬¬լոգներին դիմողների 1/3-ը ԳԱՀ-ով հիվանդներն են:

  Պատճառները 

  - Ժառանգական նախատրամադրվածություն` ընտանեկան դեպքերի բարձր հաճախականություն:

 - Փսիխո-էմոցիոնալ սթրես`  հոգեկան, ֆիզիկական կամ սեռական բռնությոն¬ներ, հարազատի կորուստ, մահ կամ ամուսնալուծություն, աշխատանքի կորուստ և այլն:

 - Տարած սուր աղիքային ինֆեկցիաներ` երբ լիարժեք չեն վերականգվում ախտահարված պերիֆերիկ նյարդային ռեցեպտորները

 - Սննդակարգի խախտում`  անկանոն ռեժիմ, բուսական բջջանքից համարյա  զուրկ սնունդ

  Ախտածագումը

   - Կենտրոնական կամ/և պերիֆերիկ նյարդային համակարգերի կարգավորող  ֆունկցիայի խանգարումներ

 - Համակարգային և տեղային ինկրետոր նյութերի  (սոմատոստատին,  թիրոքսին, դոֆամին, սերոտոնին, խոլեցիստոկինին, մոտիլին, վազոակտիվ ինտեստինալ պեպտիդ, էնկեֆալիններ,  էնդորֆիններ) արտադրության խանգարումներ

 - Կծկողական ունակության և շարժողական ֆունկցիայի խանգարումներ

 - Վիսցերալ զգայունության փոփոխություններ հիպերալգեզիայի (ցավագերզգայ¬¬նողության) գերակշրությամբ

  Դասակարգում

  - Առավելապես փորլուծությամբ ընթացող ձև

 - Առավելապես փորկապությամբ ընթացող ձև

 - Չդասակարգված

 - Խառը

  Հիվանդությունը ունի խրոնիկական, կրկնվող, բայց ոչ հարաճուն ընթացք

  Աղիքային դրսևորումներ

  Դեֆեկացիայի  խանգարումներ

  - շաբաթը  3 անգամից պակաս
 - օրը 3 անգամից հաճախ
 - կղանքը կոշտ գնդիկավոր (ոչխարի կղանք)
 - ջրիկ կամ շիլայանման կղանք
 - լարվածություն  դեֆեկացիայ ժամանակ
 - աղիների ըչ լրիվ դատարկման զգացում
 - կղանքում լորձի առկայություն

  Ցավեր և Դիսկոմֆորտ

  - բութ, այրող, տնքացող կամ ծակող նոպայաձև, ջղակծկանքների ձևով տեղակայվում են որովայնի ցանկացած հատվածում, հաճախ զստափոսերում

 - գերազանցապես ձախ (կարող են շոշափվել ցավոտ պնդացած աղիների հատված¬ներ, հաճախ սիգմայաձև աղիքի)

 - ուժեղանում են ուտելուց հետո, նյարդահոգեկան լարվածության ժամանակ,  անցնում կամ թուլանում են դուրս գնալուց հետո, սովորաբար չեն անհանգստացնում գիշերային ժամերին,  քնի և հանգստի պայմաններում

  Արտաաղիքային  դրսևորումներ

   - Տագնապային-հիպոխոնդրիկ և դեպրեսիվ հոգեկան վիճակ

 - Ընդհանուր թուլություն, հոգնածություն,

 - Նեյրոցիրկուլյատոր դիստոնիա   

 - Գլխացավ, ձերքերի մատերի թմրածություն

 - Այրոց, գխտոցներ, օդինոֆագիա (կերածը կարծես «կանգնում է» կոկորդում)

 - Անբավարար ներշնչման զգացում

 - Գրգռված միզապարկի համախտանիշ

 - Սեռական խանգարումներ  (ցածր լիբիդո, իմպոտենցիա)

  ԳԱՀ-ի ախտորոշումը  դրվում է եթե վերհիշված երևույթները տևում են վերջին 3 ամսում 3 շաբաթ և ավելի: (Հռոմեական III չափանիշներ): Ախտորոշվում է բացառման սկզբուն¬քով: Կարևոր է բացառել աղիների օր¬գա¬¬նա¬կան, մասնավորապես` բորբոքային, իշեմիկ, ուռուցքա¬յին հիվանդությունները, նաև մարսողական համակարգի այլ օրգանների` լյարդի և ենթա¬ստամոքսային գեղձի   հիվանդությունները:

  ԳԱՀ  բացառող  ( "տագնապի" ) նշաններ`

 - Որովայնի անընդհատ, դեֆեկացիայից  հետո չհանգստացող, ցավեր

 - Գիշերային քունը խանգարող ցավ և լուծ

 - Մարմնի քաշի անբացատրելի կորուստ

 - Հիվանդության մանիֆեստացիան 50 տարեկանից հետո

 - Տենդ անհայտ պատճառի

 - Հեպատոսպլենոմեգալիա

 - Սակավարյունություն, լեյկոցիտոզ, ԷՆԱ-ի բարձրացում

 - Արյուն կամ թաքնված արյան դրական տեստ կղանքում

 - Արյան կենսաքիմիական քննությունների արդյունքներում էական շեղումներ - Օնկոլոգիական հիվանդություններ արյունակից բարեկամների մոտ

  Գործիքային  քննության տվյալները   

  Կոլոնոսկոպիա`  կատարալ կամ ատրոֆիկ, այսպես կոչվող, մինիմալ օրգանական,  փոփոխությունները չեն կարող պատճառ հանդիսանալ  ԳԱՀ-ի բացառման համար:  Սակայն արտահայտված ատրոֆիան, հատկապես խոցային-հեմոռագիկ  փոփոխություններով, բնորոշ է իշեմիկ կոլիտի համար:

   Բուժում

  - Սննդակարգ

 - Հոգեթերապևտիկ միջոցառումներ

 - Դեղորայքային բուժում

  Սննդակարգ- լուծի դեպքում բացառել հում բանջարեղենները և մրգերը, հատկապես կոպիտ  բջջանյութ  և բուսական թելեր պարունակող, սննդանյութեր, որոնք ուժեղաց¬նում են խմորման և գազագոյացման պրոցեսները` լոբազգիներ, սև հաց, կաթ, կվաս, հյութեր, լիմոնադ և այլ ըմպելիքներ, պարունակող  շաքար, սորբիտոլ, ֆրուկտոզա, կոֆեին: Սննդում սահմանափակում են ճարպերը, հատկապես դժվարահալ և բուսա¬կան:  Փորկապությամ  դեպքում` հա¬կա¬¬ռակը,  սննունդը պետք է լինի հարուստ նշված նյութերով, հատկապես բջջանյութով  և բուսական թելերով, խորհուրդ է տրվում թեփով հաց օգտագործել, կաթնամթերքներից` թթվասեր,մածուն կամ կեֆիր:

 Լուծի և փորկապության դեպքերում բացառում են գրգռիչ եթերային ճարպեր պարու¬նա¬կող սննունդը` բողկը,  սխտորը, կանաչ սոխը նաև  ալկոհոլը: Ճիշտ սննդակար¬գը թուլացնելով դիսպեպտիկ երևույթները,  մեղմացնում է և ցավային համախտանի¬շը:

  Հոգեթերապևտիկ միջոցառումներ` իրականացվում են ընդհանուր պրակտիկայի բժշկի կողմից, անրաժեշտության  դեպքերում, ծանր հոգեկան սթրես-գործոնի առկայության պայմաններում, միաժամանակ  բուժմանը մասնակցում է հոգեբույժը, որը սովորեցնում է  ինքնաներշնչողական մեթոդներ (աուտոգեն մարզում) կամ կիրառում է այլ նեղ մասնագիտական բուժական մեթոդներ ռելաքսացիայի համար:

  Ընդհանուր պրակտիկայի բժշկի կողմից կիրառվող  հոգեթերապևտիկ միջոցառումներ

  - Զրույց:  Հիվանդների մեծամասնության համար բուժիչ է արդեն իսկ հնարավորությունը կիսվելու իր մտքերով և զգացմունքներով հանգիստ և համբերա¬տար  բժշկի հետ:

 - Ռացիոնալ  հոգեթերապիա:   Հիվանդին բացատրել իր հիվանդության ֆունկցիոնալ էությու¬նը, նյարդահոգեկան գործոնների սադրիչ դերը, այն որ նա, չնայած որոշակի ձևով վատացնում է կյանքի որակը, սակայն  չի սպառնում հիվանդի կյանքին, ունի բարվոք ընթացք, առանց հարաճի ու բարդությունների:

 - Ստեղծել ադեկվատ հոգեբանական վերաբերմունք  հիվանդության նկատ¬մամբ և բարձրացնել հիվանդի վստահությունը և հավատը բուժման հանդեպ:

 - Հանել հոգեկան լարվածությունը ֆիզիկական մարզանքի և սպորտի միջոցով:

  Դեղորայքային բուժում

  Սպազմոլիտիկներ

 Մոտորիկան կարգավորող դեղորայքներ- պրոկինետիկներ

 Լուծողականներ (փորկապության դեպքում)

 Հակալուծային միջոցներ - լոպերամիդ (լուծի դեպքում)

 Պսիխոֆարմակոթերապիա տագնապը և դեպրեսիան վերացնելու համար

  Սպազմոլիտիկներ

  - Ավանդական միոտրոպ ազդեցության դրոտավերինը (Նո-շպա)` վերաց¬նում է սպազմը, ընկճում է աղիների մկանային շերտի տոնուսը,

 - Միոտրոպ ազդեցության մեբևերին (Դյուսպատալին) վերացնում է սպազմը,  չի ընկճում  մկանային շերտի տոնուսը, փորկապություն և վքնածու¬թյուն չի առաջացնում

 - Կոմբինացված պատրաստուկ` պարունակող միոտրոպ սպազմոլիտիկ և անալգետիկ (Բարալգին)` առավել արտահայտված ցավերի ժամանակ

 - Կալցիումի սելեկտիվ  անտագոնիստ  պինավերիա բրոմիդը  (Դիցետալ )

 - Օպիատային ընկալիչների ագոնիստ` Ալոսետրոն

   Փորկապության բուժման ժամանակ կիրառվող դեղորայք

  - Լուծողական դեղեր` (նշանակվում են 2-3 օրը մեկ և փոխվում են 2 տարին մեկ, քանի որ երկարատև  օգտագործելու դեպքում  առաջացնում են ընտելացում կամ «իներտ հաստ աղիք»)

 - Գրգռիչ ազդեցության,

 - անտրախինոններ  պարունակող սենադե (կարող է առաջացնել կողմնակի բորբոքում, ատրոֆիա և նույնիսկ նորագոյացություն)

 - անտրագլիկոզիդներ չպարունակող  դուլկոլաքս (Բիսակոդիլ), նատրիում պիկոսուլֆատ (Գուտալաքս),

 - Օսմոտիկ ազդեցության  պոլիէթիլենգլիկոլ (Մակրոգոլ-4000), սորբիտոլ, լակտուլոզա  (Դյուֆալակ)

 - Ծավալը մեծացնող  ծովակաղամբ-լամինարիդ, կտավաթի սերմ, ցորենի թեփ, կտավաթի և եզան լեզվի  սերմից  ստացված «Մուկոֆալկ» պատրաստուկը

 - Փափկացնող ազդեցության  բուսական յուղեր` եգիպտացորենի, զեյթունի կամ այլ (գերչակի ձեթը ունի նաև գրգռիչ ազդեցություն)

 - Պրո- և պրեբիոտիկներ` Նարինե, Լինեքս, Բիֆիֆորմ,  Դյուֆալակ

 - Լեղաթթուներ պարունակող պատրաստուկներ` Ալոխոլ, Լիոբիլ

 - Սինթետիկ պրոստոգլանդիններ`  միզոպրոստոլ (Սայտոտեկ)

 - Օպիատային ընկալիչների անտագոնիստներ` Նալոքսոն, Նալտրեքսոն

  Փորլուծության բուժման համար կիրառվող դեղորայք 

  - Իմոդիում (Լոպերամիդ)` ճնշում է ացետիլխոլինի  և պրոստագլանդինների սեկրեցիան,

 - Պինավերիում  բրոմիդ (Դիցետել)` կայցիումի  սելեկտիվ անտագոնիստ

 - Մեսալազին ( 5ԱՍԹ)` ճնշում է աղու պատում պրոստոգլանդինների արտադրությունը

 - Խոլեստիրամին` կապվում է լեղաթթուների հետ և պակասեցնում ազատ լեղաթթուների պարունակությունը հաստ աղու լուսանցքում:

  - Պրոբիոտիկներ` Նարինե, Լինեքս, Բիֆիկոլ և այլն

   - Պատող պատրաստուկներ` Սմեկտա, կալցի կարբոնատ, ալյումինի հիդրօքսիդ,  հավամրգի, թխենու թուրմեր:

  - Լեղաթթու չպարունակող  ֆերմենտային պատրաստուկներ ` Կրեոն, Պանզինորմ-Ն, պանկրեատին:

  Պսիխոֆարմակոթերապիա  տագնապը և դեպրեսիան վերացնելու համար

   տագնապի համար

  - Բենզոդիազեպինային անքսիոլիտիկներ` դիազեպամ, (Վալիում, Ռելանիում) տազեպամ, նոզեպամ (առաջացնում են դեղորայքային կախվածություն, հանման համախտանիշ,  միասթենիա,  աղիների հիպոմոտոր դիսկինեզիա,  շնչառական կենտրոնի ընկճում, հնարավոր  է ամնեզիա, դեպրեսիա)

 - Հիդրօքսիզին (Ատարաքս)` նոր սերնդի անքսիոլիտիկ, պաշարում է հիստա¬մինային ընկալիչները, չի առաջացնում  դեղորայքային կախվածու¬թյուն, չունի  հանման և «ռիկոշետի» համախտանիշ, հնարավոր է երկարատև ընդունում, արագ վերականգնում է աշխատունակությունը և լավացնում ուղեղի կոգնի¬տիվ ֆունկցիանները, օպտիմալ կերպ համակցվում է սերոտոնինի հետա¬դարձ զավթման սելեկտիվ ինհիբիտորների (ՍՀԶՍԻ), մասնավորապես` Ֆևարինի հետ

  դեպրեսիան վերացնելու համար

  - Սուլպիրիդ (Էգլոնիլ)`դոֆամինային ընկալիչների պաշարիչ և  5 ծՁ ընկալիչ¬ների ագոնիստ, միաժամանակ և պրոկինետիկ:

 - Ամիտրիպտիլին` տրիցիկլիկ հակադեպրեսանտ,  ունի ուղեկցող խոլինո¬լիտիկ ազդեցություն, կարող է առաջացնել բերանի չորություն, փորկապու¬թյուն, միզակապություն, սրտխփոց, թուլություն և քնկոտություն, ինպոտեն¬ցիա, ակոմոդացիայի խանգարում, ներակնային ճնշման բարձրացում:

  - Ֆլուվոքսամին (Ֆևարին), պարոքսետին (Ռեքսետին)` սերոտոնինի հետզավթման սելեկտիվ ինհիբիտոր (ՍՀԶՍԻ), չունի խոլինո¬լիթիկ ազդեցություն,և դրա հետ կապված վերոհիշյալ կողմնակի երևույթներ, չի ազդում ուղեղի փսիխոմոտոր և կոգնի¬տիվ ֆունկցիանների վրա, արագ և արդյունավետ վերացնում է դեպրեսիան, մյուս դեղորայքների հետ փոխազդելուց  անվնաս է:

  Կանխարգելում

  - Աղիքային վարակների կանխարգելումը և ժամանակին լիարժեք բուժումը:

 - Առողջ ապրելակերպ և սննդակարգ, սնվելու, ֆիզիկական ակտիվության,  աշխատանքի և հանգստի, ստամոքսի գործնեության նորմալ ռեժիմի ինքնահսկողություն:

  - Խուսափել սթրեսային իրավիճակներից կամ հախթահարել դրանք, անհրա¬ժեշ¬տության դեպքերում հոգեբանի կամ հոգեբուժի օգնությամբ:     





Источник: http://doctors.am
Категория: Հիվանդություններ | Добавил: Ash (08.06.2011)
Просмотров: 326 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Ուրբաթ, 25.04.2014, 08:57
Приветствую Вас Гость
Поиск
Архив записей