Հազ - Հիվանդություններ - Բժշկություն - Հոդվածների ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Հիվանդություններ [1024]
Ախտանիշներ [793]
Դեղորայք [2621]
Мини-чат
200
Наш опрос
Հավատում էք որ ընտրությունները կանցկացվեն արդար?
Всего ответов: 3596
Статистика

Կայքում են: 0
Հյուրեր: 0
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Статьи » Բժշկություն » Հիվանդություններ

Հազ
   
Նկարագրություն

 Հազը շնչառական օրգանների հաճախակի և հիմնական ախտանշաններից է:Հազը տարբերում են` 1. ըստ տևողության` նոպայանման (կապույտ հազի դեպքում), պարբերական (բրոնխաբորբի ժամանակ), անընդհատ, կարճատև (կրծքամզի բորբոքման դեպքում), 2. ըստ ձայներանգի`  (կոկորդի ախտահարման և հիսթերիայի ժամանակ), խռպոտ և անձայն (ձայնալարերի բորբոքման և խոցոտման ժամանակ):

  Պատճառներ

 Պատճառը կարող է լինել շնչուղիների (ըմպան, կոկորդ, շնչափող, բրոնխներ) լորձաթաղանթի և կրծքամզի նյարդերի զգացող վերջույթների (ընկալիչներ) անմիջական գրգռումը: Հազվադեպ նկատվում է ռոֆլեքսային ծագման հազ, երբ գրգռման աղբյուրը գտնվում է շնչուղիներից դուրս: Երբեմն հազը առաջանում է հուզական լարվածությունից:

   Պաթոգենեզ

 Հազալիս սկզբում տեղի է ունենում խոր շնչառում, այնուհետև լարվում են շնչառական մկանները, ձայնաճեղքը փակվում է, կրծքավանդակում ստեղծվում է բարձր ճնշում: Դրանից հետո կատարվում է սեղմված ձայնաճեղքով բարձր ճնշման տակ օդի ուժեղ շիթով հրոցանման կրկնակի արտաշնչում, որի դեպքում օդի շիթը թոքից հեռացնում է խորխը կամ օտար մարմինը:

 Հազը լինում է թաց` խորխարտադրությամբ (բրոնխաբորբի, բրոնխալայնանքի, թոքաբորբի, թոքերի տուբերկուլոզի դեպքերում) և չոր` առանց խորխի (հաճախ առաջանում է վերին շնչուղիների հիվանդությունների, օտար մարմիններով բրոնխների գրգռման և բրոնխների ու թոքերի բորբոքային հիվանդությունների սկզբնական շրջաններում):

  Բուժում

 Հազով ուղեկցվող հիվանդությունն ախտորոշելու կամ բուժելու համար անհրաժեշտ է դիմել բժշկի:
 Բրոնխներից արտադրության հեռացմանը նպաստող հազը սովորաբար պետք չէ ընկճել: Նման դեպքերում նշանակում են խորխաբեր դեղանյութեր: Ծանր հիվանդներին հազի ժամանակ պետք է հարմար դիրք տալ, որպեսզի խորխը հեշտությամբ դուրս գա: Չոր հազը փափկացնում և պակասեցնում են ցավազրկող, հակահազային միջոցներով: Հազը վերացնելու համար, բժշկի նշանակմամբ, կրծքավանդակին դնում են մանանեխի ծեփուկներ, բժշկական բաժակներ, տաքացնող կոմպրեսներ, կատարում ոտքերի մանանեխային լոգանքներ և այլն:   





Источник: http://doctors.am
Категория: Հիվանդություններ | Добавил: Ash (14.06.2011)
Просмотров: 235 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Հինգշաբթի, 28.08.2014, 02:59
Приветствую Вас Гость
Поиск