Ինսուլտ - Հիվանդություններ - Բժշկություն - Հոդվածների ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Հիվանդություններ [1024]
Ախտանիշներ [793]
Դեղորայք [2621]
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում
Всего ответов: 2459
Статистика

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Статьи » Բժշկություն » Հիվանդություններ

Ինսուլտ
    Գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումներ

  Գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարումները (ԱՇԱԽ) ուղեղային ֆունկցիաներիանոթային ծագման սուր առաջացած խանգարումն է, որն արտահայտվում է ընդհանուր ուղեղային և օջախային ախտանշանաբանությամբ: ԱՇԱԽի կարևոր չափորոշիչը 24 ժամվա ընթացքում օջախային և տարածուն ախտանշանաբանության լրիվ դառնալիությունն է: Դեպքից հետո կարող են մնալ թեթև օրգանական նշաններ:

  Էպիդեմիոլոգիան

  ԱՇԱԽ-ը կազմում է ԱՇՍԽ-ներով հիվանդների 20-30 %-ը, ստացիոնարում և 46 %-ը Ըստ պոլիկլինիկայում: Յու.Ա.Վարակինի (1990) տվյալների, 20-54 տարեկան տղամարդկանց մոտ ԱՇԱԽ-ի տեսակարար կշիռը կազմում է : Ընդ որում, ավելի քան մեկ չորորդ դեպքերում ԱՇԱԽ-ը լատենտ ընթացող տարբեր ցերեբրովասկուլյար հիվանդությունների սկիզբն է:

  Էթիոլոգիան

  Հիմնական պատճառներն են.

  - Հիպերտոնիկ հիվանդությունը
 - Սիմպտոմատիկ հիպերտենզիան
 - Աթերոսկլերոզը

  Ավելի սակավ ԱՇԱԽ-ի պատճառ կարող է լինել.

  - Վասկուլիտները շարակցական հյուսվածքի հիվանդությունների ժամանակ
 - Սրտի հիվանդությունները` արատները, միտրալ փականի պրոլապսը, միոկարդի ինֆարկտը
 - Ողնաշարի պարանոցային հատվածի օստեոխոնդրոզը` ողնաշարային զարկերակի համախտանիշը, սովորաբար աթերոսկլերոտիկ ախտահարման հետ մեկտեղ

  Պաթոգենեզը

  - Ուղեղային արյան շրջանառության ինքնակարավարման սուր խանգարումը. մազանոթներում արյան կանգով և երակային կանգով, ուղեղի անոթների սպազմը` հիպերտոնիկ կրիզի հիմնական մեխանիզմը

  - Պերիֆոկալ այտուցով միկրոթրոմբներն ու միկրոէմբոլները` աթերոմատոզ թիթեղիկների, արյան ագրեգացիոն հատկությունների փոփոխման պայմաններում, բջջային կուտակումների ֆոնի վրա:

  - Անցողիկ ուղեղային անբավարարություն` տեղային իշեմիա, գլխուղեղի անոթի թրոմբոզի կամ խցանման ժամանակ, վիլիզյան օղակում փոխարինող արյան մատակարարման պայմաններում: Մեխանիզմներից մեկը, գլխուղեղի կոլլատերալ անոթներից խցանված անոթի դիստալ հատվածներ արյան հետադարձ հոսքի հետևանքով առաջացած "հափշտակման" ֆենոմենն է, ամենից հաճախ ենթաանրակային համախտանիշի ժամանակ:

  - Գլխի մագիստրալ անոթների և դրանց ճյուղերի ստենոզը, զարկերակայինճնշաման անկման պայմաններում` միոկարդի ինֆարկտ, սրտային ռիթմի խանգարում, արյան կորուստ:

  - Անցողիկ ախտանշանաբանությամբ ուղեղային միկրոհեմոռագիա:

  Դասակարգումը

  ԱՇԱԽ-ն իր մեջ ներառում է տրանզիտոր իշեմիկ գրոհները, հիպերտոնիկ ուղեղային կրիզները, ինչպես նաև ուղեղային արայն շրջնառության անկայուն ախտանշանաբանությամբ հավագյուտ դեպքերը: Մասնավորապես, ԱՀԿ-ն դասակարգման մեջ մտցված են և նաև "ընդհանուր ուղեղային դիսֆունկցիա" անվանմամբ ուշաթափության տիպի կարճատև նորաները: Դրանք հանդիպում են ավելի սակավ, քան 5 % դեպքեում գլխի կտրուկ շարժումների ժամանակ ողանաշարային զարկերակի արտահայտված կոմպրեսիայի արդյունքում:

  Տրանզիտոր իշեմիկ գրոհը

  Ուղեղային հեմոդինամիկայի սուր ի հայտ եկող խանգարումն է, որն առաջին հերթին արտահայտվում է, այս կամ այն ավազանում տեղակայմամբ պայմանավորված, նյարդաբանական օջախային ախտանշանաբանությամբ: Տևողությունը մի քանի րոպեից մինչև մի քանի ժամ:

  Ուղեղային հիպերտենզիվ կրիզ

  Հանկարծակի և յուրաքանչյուր հիվանդի համար զարկերակային ճնշման անհատական բարձրացումն է, որն ուղեկցվում է ի հայտ գալով կամ նախկինում եղած,ուղեղային և հաճախ նաև սրտային ախտանշանաբանության խորացմամբ:

  ԱՇԱԽ-ը որպես այլ հիվանդությունների բարդություն

  ԱՇԱԽ-ով կարող են ուղեկցվել հետևյալ հիվանդությունները`
  - Ցերեբրովասկուլյար հիվանդությունը` դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիա
  - Գանգուղեղային տրավմա

  Տրանզիտոր իշեմիկ գրոհ

  Տրանզիտոր իշեմիկ գրոհը (ՏԻԳ) ուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարման տարատեսակ է. ուղեղային հեմոդինամիկայի սուր ի հայտ եկող խանգարում, որն առաջին հերթին արտահայտվում է այս կամ այն ավազանում տեղակայմամբ պայմանավորված օջախային նյարդաբանական ախտանշանաբանությամբ:

   Տիգ-ով առաջացած խանգարումները տևում են մինչև 1 ժամ: Շեղումների 24 ժամից ավել տևողության դեպքում, նոպան դասակարգվում է որպես ինսուլտ: ՏԻԳ-ն ամենից բնորոշ է գլխի մագիստրալ անոթների աթերոսկլերոտիկ խցանմամբ հիվանդների համար. քնային զարկերակների` բիֆուրկացիայի տեղում, ներքին քնային զարկերակ, և ողնաշարային զարկերակների ` օստոխոնդրոզի հետևանքով առաջացած կոմպրսիայի և անգիոսպազմի զուգակցումով, համակարգերում:

  Հիմնական ախտանիշները

  Տարբերվում են կախված ուղեղի ախտահարված հատվածից: Ընդհանուր գանգուղեղային նշաններից ամենաշատը դիտվում են գլխացավ, գլխապտույտ, գիտակցության կարճատև կորուստ, օջախայինից` տեսողության ժամանակավոր կորուստ, խոսքի խանգարում` աֆազիա, մարմնի մի կեսի թուլություն` հեմիպարեզ, թմրածություն և ծածկոցներ մարմնի մի կեսում` պաեսթեզիաներ:

  Տրանզիտոր իշեմիայի զարգացմանը նպաստող գործոնները

  - Միոկարդի ինֆարկտ, սրտային ռիթմի խանգարում, արյան կորուստ:
 - Սրտի փականի տարբեր էթիոլոգիայի ախտաբանությունը, հատկապես ռևմոկարդիտի սրացման, սուր ինֆեկցիոն էնդոկարդիտի ժամանակ և այլն:
 - Արյան ռեոլոգիական և մակարդիչ հատկությունների խանգարումների աճը:
 - II և III փուլի դիսցիրկուլյատոր էնցեֆալոպաթիան, աթերոսկլերողի հարաճող ընթացքը:
 - Էքստրացերեբրալ անոթների ավելի քան տրամաչափի 50%-ով խցանումը, մուս ավազանի մագիստրալ անոթների սթենոզի ի հայտ գալը:

 

 Կլինիկան և ախտորոշման չափորոշիչները

  ՏԻԳ-ը վերտեբրո-բազիլյար ավազանում

  ՏԻԳ-ը վերտեբրո-բազիլյար ավազանում ամենահաճախն է հանդիպում: Ըստ Ն.Վ.Վերեշչագինի (1980) , կազմում է բոլոր տրանզիտոր իշեմիաների 70%-ը:

  Ախտանիշները և համախտանիշները

  - Վեգետատիվ ռեակցիաներով, երբեմն ծոծրակային շրջանի գլխացավով, նիստագմով, երկտեսությամբ ուղեկցվող համակարգային գլխապտույտներ: Տրանզիտոր իշեմիա պետք է համարել միայն մյուս ուղեղաբնային ախտանիշների հետ համակցված համակարգային գլխապտույտը կամ վեստիբուլյար ապարատի այլ ծագման ախտաբանության ժխտումից հետո:

  - Հեմիանօպսիա, ֆոտոպսիաներ:

  - Վալենբերգ-Զախարչենկոյի համախտանիշի տարբեր ձևերը և այլ ալտերնացիոն համախտանիշները (10% դեպքերում):

  - Դրոպ-գրոհը և Ունտերհարնշայդտի սինկոպալ վերտեբրալ համախտանիշը

  - Դեզկողմնորոշման և հիշողության ժամանակավոր կորստի գրոհները` տրանզիտոր գլոբաշ ամնեստիկ համախտանիշ:

  ՏԻԳ-ը կարոտիսային ավազանում

  Ախտանիշները և համախտանիշները

  - Անցողիկ հեմի- և մոնոպարեզներ:
 - Հեմիտիպի հիպեսթեզիա, մի ծայրանդամում, մատներում:
 - Խոսքի խանգարում` հաճախ մասնակի մոտոր աֆազիա:
 - Օպտիկո-պիրամիդալ համախտանիշ:

   Իշեմիկ ինսուլտը (ուղեղի ինֆարկտը) - կլինիկական համախտանիշ է, որն արտահայտվում է ուղեղի տեղային ֆունկցիաների խանգարմամբ, որը տևում են մի օրից ավել, կամ բերում են մահվան այդ ժամկետում: Իշեմիկ ինսուլտը կարող է պայմանավորված լինել գլխուղեղի որոշակի հատվածի ուղեղային հոսքի իջեցման, թրոմբոզի կամ անոթների, սրտի կամ արայն հիվանդությունների հետ կապված, էմբոլիայի, հետևանքով առաջացած արյան մատակարարման անբավարարությամբ:

  Դասակարգումը

  Գոյություն ունեն իշեմիկ ինսուլտի տարբեր դասակարգումներ, կախված էթիոպաթոգենետիկ և կլինիկական տեսանկյուններից, ինֆարկտի տեղակայման գոտուց:

  Ըստ նյարդաբանական դեֆիցիտի ձևավորման արագության և տևողության

  - գլխուղեղի արյան շրջանառության անցողիկ խանգարում (ԱՇԱԽ) Կլինիկական համախտանիշ, որն արտահայտվում է օջախային նյարդաբանական և/կամ ընգհանուր գանգուղեղային խանգարումներով, որոնք զարգանում են հանկարծակի ուղեղային արյան շրջանառության սուր խանգարման հետևանքով: Դիտվում է խանգարումների լրիվ վերականգնում մեկ օրվա ընթացքում: ԱՇԱԽ ախորոշումը դրվում է հետադարձ, ախտանիշների զարգացման սկզբից 24 ժամ անց:

  - "փոքր ինսուլտ"-ը կլինիկական համախտանիշ է, որը զարգանում է ուղեղային արյան շրջանառության սուր խանգարման հետևանքով, որի ժամանակ նյարդաբանական դեֆիցիտը վերանում է 21 օրվա ընթացքում:

  - տոտալ իշեմիկ ինսուլտն կայուն կամ ոչ լրիվ հետաճող դեֆիցիտով ուղեղի կազմավորված ինֆարկտն է:

   Ըստ հիվանդների վիճակի ծանրության

  - փոքր ինսուլտ` նյարդաբանական ախտանշանաբանությունը աննշան է արտահայտված, հետաճում է 3 շաբաթվա ընթացքում

  - միջինծանրության իշեմիկ ինսուլտ` առանց ուղեղի այտուցի կլինիկական նշանների, առանց գիտակցության խանգարման, կլինիկայում օջախային նյարդաբանական ախտանշանաբանության գերակշռմամբ

  - ծանր ինսուլտ` արտահայտված ընդհանուր գանգուղեղային խանգարումներով, գիտակվության ճնշմամբ, ուղեղի այտուցի նշաններով, վեգետատիվ և տրոֆիկ խանգարումներով, կոպիտ օջախային նյարդաբանական դեֆիցիտով, հաճախ տեղաշարժման ախտանիշներով:

  Ըստ պաթոգենեզի (ՌԲԳԱ-ի նյարդաբանության ԳՀԻ, 2000) 

  - աթերոթրոմբոտիկ ինսուլտ` ներառյալ արտերիո-արտերիալ էմբոլիան
 - կարդիոէմբոլիկ ինսուլտ
 - հեմոդինամիկ ինսուլտ
 - լակունար ինսուլտ
 - հեմոռեոլոգիական միկրոխցանման տիպի ինսուլտ

  Ըստ ինֆարկտի տեղակայման

  Նյարդաբանական օջախային ախտանշանաբանության համաձայն, ըստ ախտահարված ավազանի.

  - ներքին քնային զարկերակ
 - հիմային զարկերակը և դրա դիստալ ճյուղերը
 - միջին, առաջային և հետին ուղեղային զարկերակները:

  Էթիոլոգիան և պաթոգենեզը

  Ինսուլտի որպես տեղային էթիոտրոպ գործոն առանձնացնում են.

  - մագիստրալ և ներուղեղային անոթների աթերոսկլերոզը: Փափուկ, փխրուն աթերոմատոզ թիթեղիկներն էմբոլիայի աղբյուր են դառնում, ամուրները նեղացնում են զարկերակների լուսանցքը` սահմանափակելով արյան հոսքը: Ուղեղային արյան հոսքի 60 % -ով իջեցումը կրիտիկական է ինսուլտի զարգացման համար:

 - թրոմբոգոյացումը: Թրոմբոգոյացման հիմնական փուլերը. անոթի պատի էնդոթելի վնասում, ստենոզի տեղում արյան հոսքի դանդաղում և մրրկային վիճակ, արյան տարրերի բարձրացած ագրեգացիա, ֆիբրինի կոագուլյացիա և տեղային ֆիբրինոլիզի իջեցում:

  - կարդիալ ախտաբանությունը ինսուլտների 30--60 %ի պատճառն է: Այս ախտաբանությանն են դասվում սրտային փականների ախտահարումը, փախ փորոքի հիպերտրոֆիան, սրտի շրջանի թրոմբները, առիթմիաները, միոկարդի իշեմիան:

  - ողնաշարի պարանոցային հատվածի դեգեներատիվ և դեֆորմացնող փոփոխությունները, որոնք բերում են ողնաշարային զարկերկաների ճնշմանը և վերտեբրո-բազիլյար ավազանում ինսուլտի զարգացմանը:

  - հազվադեպ անոթային ախտանշանաբանությունը. Կակայասուի, Մոյամոյայի հիվանդությունները, ինֆեկցիոն արտերիտիտները:

  Կլինիկական պատկերը

  Ինսուլտի կլինիկական պատկերը կազմված է ընդհանուր գանգուղեղային և օջախային ախտանշանաբանությունից:

  Ընդհանուր գանգուղեղային նշանները

  Ընդհանուր գանգուղեղային նշանները բնորոշ են միջին ծանրության և ծանր ինսւլտների համար: Բնրոշ են գիտակցության խանգարումները` շշմածություն, քնկոտություն կամ գրգռվածություն, հնարավոր է գիտակցության ժամանակավոր կորուստ: Բնորոշ է գլխացավը, որը կարող է ուղեկցվել սրտխառնոցով և փսխումով, գլխապտույտ, ցավ ակնագնդերում, որոնք ուժեղանում են աչքերը շարժելիս: Հազվադեպ դիտվում են ցնցումներ: Հնարավոր են վեգետատիվ ախտանիշներ. Կաքի զգացում, քրտնարտադրություն, սրտխփոց, բերանի չորություն:

  Օջախային նյարդաբանական ախտանշանաբանությունը

  Ընդհանուր գանգուղեղային նշանները-ի ֆոնի վրա ի հայտ են գալիս գանգուղեղի վնասման օջախային ախտանիշներ: Կլինիկական պատկերը կախված է արյուն մատակարարող անոթի վնասման հետևանքով տուժած ուղեղի հատվածով:

  Բուժումը

  Բոլոր ինսուլտով հիվանդներին, անկախ բնույթից, կատարվում է բազիսային բուժում: Դրանից բացի, տրվում է ինսուլտի ենթատիպով պայմանավորված, տարբերակված բուժում:

  Բազիսային թերապիան

  Բազիսային թերապիայի տակտիկան ուղղված է կենսական կարևոր ֆունկցիաների կարգավորման ընդհանուր միջոցառումներին. հնարավոր սոմատիկ բարդությունների կանխարգելում և բուժում:

  - արտաքին շնչառության ֆունկցիայի և օքսիգենացիայի նորմալացմանն ուղղված միջոցառումներ` շնչառական ուղիների սանացիա, օդամղիչի տեղադրում, շնչափողի ինտուբացիա, անհրաժեշտության դեպքում ԱՇԱ-ի տեղադրում:

  - սիրտ-անոթային համակարգի ֆունկցիայի կարգավորում. զարկերակային ճնշման պահպանում 10 % բարձր այն թվերից, որին հարմարվել է հիվանդը, սրտի ռիթմի խանգարումների ժամանակ հակաառիթմիկ թերապիա, սրտի իշեմիկ հիվանդության ժամանակ նշանակում են հակաանգինիկ դեղամիջոցեր` նիտրատներ, որոնք բարելավում են միոկարդի մղիչային ֆունկցիան` սրտային գլյուկոզիդներ, անտիօքսիդանտներ, հյուսվածքային էներգետիկմետաբոլիզմը օպտիմալացնողներ:

  - հեմոստազի հսկում և պահպանում, ներառյալ բիոքիմիական կոնստանտներ, ջրա-աղային և թթվա-հիմային հավասարակշռությունը:

  - նեյրոպրոտեկցիա` ուղեղի կառուցվածքային ախտահարումներից պաշտպանող ունիվերսալ մեթոդների համալիր, սկսվում է մինչհոսպիտալային փուլում

  - ուղեղի այտուցի իջեցմանն ուղղված միջոցառումներ

  - սոմատիկ բարդությունների կանխարգելման և բուժմանն ուղղված միջոցառումներ

  - ախտանշանային թերապիա, այդ թվում նաև հակացնցումային, պսիխոտրոպ, միոռելաքսանտներ, անալգետիկներ և այլն:

  Իշեմիկ ինսուլտի պաթոգենետիկ բուժումը

  Իշեմիկ ինսուլտով հիվանդների պաթոգենետիկ բուժումը հիմնված է ինսուլտի պաթոգենետիկ ենթատիպի վաղ ախտորոշման վրա: Իշեմիկ ԱՇՍԽ-ների պաթոգենետիկ բուժման հիմնական սկզբունքները ներառում են իշեմիայի գոտում արյան հոսքի վերականգնումը `ռեցիրկուլյացիա, ռեպերֆուզիա, և ուղեղային հյուսվածքի մետաբոլիզմի պահպանումը, դրա կառուցվածքային վնասումներից պաշտպանությունը` նեյրոպրոտեկցիա:

  Ռեցիրկուլյցիայի հիմնական մեթոդները

  - համակարգային հեմոդինամիկայի վերականգնում և պահպանում
 - դեղորայքային թրոմբոլիզ
 - հոմանգիոկորեկցիա` արյան ռեոլոգիակն հատկությունների և անոթի պատի ֆունկցիոնալ հնարավորությունների նորմալացում
 - ռեցիրկուլյցիայի վիրաբուժական մեթոդները. էքստրակրանիալ միկրոանաստամոզի դնում, թրոմբոէկտոմիա, զարկերակների վրա վերականգնողական վիրահատություններ:

  Նեյրոպրոտեկցիայի հիմնական մեթոդները.

  - հեմոստազի վերականգնում և պահպանում
 - ուղեղի դեղորայքային պաշտպանություն
 - ոչ դեղորայքային մեթոդներ` հիպերբալիկ օքսիգենացիա, ուղեղային հիպոթերմիա:

  Հակաայտուցային թերապիա

  - օսմոտիկ դիուրետիկներ` արյան օսմոլյրության հսկողության տակ:
 - հիպենվենտիլյացիա
 - լրացուցիչ հակաայտուցային ազդեցություն է թողնում նեյրոպրոտեկտորների կիրառումը, հոմեոսթազի պահպանումը
 - ուղեղիկի ինֆարկտի ժամանակ օկլյուզիոն հիդրոցեֆալիայի զարգանալու դեպքում` ըստ ցուցումների կատարվում է վիրաբուժական բուժում:     





Источник: http://doctors.am
Категория: Հիվանդություններ | Добавил: Ash (08.06.2011)
Просмотров: 162 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Հինգշաբթի, 24.04.2014, 01:48
Приветствую Вас Гость
Поиск
Архив записей