Գիրք I - Հայկական Հանրագիտարան - Հոդվածների ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Գիրք I [880]
Գիրք II [0]
Мини-чат
200
Наш опрос
Գնահատեք կայքը
Всего ответов: 848
Статистика

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Статьи » Հայկական Հանրագիտարան » Գիրք I

В категории материалов: 880
Показано материалов: 851-880
Страницы: « 1 2 ... 16 17 18

Сортировать по: ժամկետի · Անվան · Ռեյտինգ · Մեկնաբանությունների · Դիտման քանակի
 
    Կրծողների մեծ խմբին են պատկանում մկները, սկյուռները, ավազամկները, համստերները, ծովախոզուկները, առնետները, կուղբերը, մացառախոզերը և այլն:Կաթնասունների բոլոր հայտնի տեսակների մոտավորապես կեսը կրծողներ են: Նրանք ապրում են գրեթե ամենուրեք՝ արևադարձային անտառներից մինչև շոգ անապատներն ու ցուրտ տունդրաները: Նրանցով սնվում են կենդանիների այլ տեսակներ, ուստի գոյատևելու համար այս կրծողներին ...
Գիրք I | Просмотров: 253 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մկնաճուռակները բազեանմանների կարգի ճուռակների ընտանիքի գիշատիչ թռչուններ են: Տարածված են ամենուր, բացի Արկտիկայից և Անտարկտիդայից:Որոշակի հակվածություն ունեն սնվելու մկնակերպ կրծողներով (այստեղից՝ անվանումը): Մկնաճուռակների խմբին բնորոշ է լավ արտահայտված սեռական երկձևությունը. արուները բաց մոխրագույն են, էգերը՝ շագանակագույն: Աչքի են ընկնում երկար դեղին նախաթաթով, աչքերի համեմատաբար հորիզոնական դիրքով, սրածայր թևերով ու երկար ...
Գիրք I | Просмотров: 120 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մարդու օրգանիզմի շարժումներն ապահովվում են հենաշարժական ապարատով, որը կազմված է պասսիվ (ոսկրեր, կապաններ, հոդեր ու փակեղներ) և ակտիվ (մկաններ) մասերից: Տարբերում են հարթ և միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքներ: Հարթ մկանային հյուսվածքից գոյանում են ներքին օրգանների, արյունատար և ավշային անոթների պատերի մկանային շերտերը, ինչպես նաև մաշկի մկանները: Հարթ մկանների կծկումները ...
Գիրք I | Просмотров: 157 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

Մխիթար Հերացին հայ միջնադարյան բժշկության ամենաականավոր դեմքերից է, կիլիկյան բժշկական դպրոցի հիմնադիրը:   
 
    Պատանեկան տարիքում Մխիթարը հաստատվել է Կիլիկյան Հայաստանում, որտեղ ստացել է մասնագիտական հիմնարար կրթություն: Այնուհետև Սիսում և Հռոմկլայում կաթողիկոսներ Ներսես Շնորհալու, ապա Գրիգոր Դ Տղայի հովանավորությամբ ծավալել է բժշկի ու գիտնականի իր գործունեությունը: XII դարի 60-ական թվականներին Մխիթար Հերացին ...
Գիրք I | Просмотров: 222 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մրգերը ծառերի, թփերի, ծառաթփային բույսերի ուտելի պտուղներն են: Տարբերում են մրգի հետևյալ հիմնական խմբերը. սերմնապտուղներ՝ խնձոր, տանձ, սերկևիլ և այլն, կորիզապտուղներ՝ ծիրան, դեղձ, բալ, սալոր և այլն, արևադարձայիններ և մերձարևադարձայիններ՝ արքայախնձոր, ադամաթուզ, նուռ, թուզ, մանգո, ցիտրուսային՝ նարինջ, կիտրոն, մանդարին, թուրինջ և այլն, հատապտուղներ՝ հաղարջ, կոկռոշ, մորի, մոշ, ելակ, խաղող, լոռամրգի ...
Գիրք I | Просмотров: 285 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Միսը կարևորագույն սննդամթերք է: Մսի արժեքավոր և քանակապես գերակշռող մասը կենդանու մկանային հյուսվածքն է, որը պարունակում է  սպիտակուցներ, ճարպեր, ջուր, հանքային աղեր, վիտամիններ: Բացի մկանունքից, մսի կազմության մեջ մտնում են շարակցական, ճարպային, նաև չնչին քանակությամբ նյարդային հյուսվածքներ: Մսի կալորիականությունը պայմանավորված է ճարպերի պարունակությամբ, որը կախված է կենդանու ...
Գիրք I | Просмотров: 244 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Միջերկրածովայքը Միջերկրական ծովն է` իր ջրահավաք ավազանի երկրներով: Միջերկրական ծովն Ատլանտյան օվկիանոսի ներցամաքային ծովերից է: Գտնվում է Եվրասիայի և Աֆրիկայի միջև՝ արևմուտքից արևելք ձգվելով 3000 կմ: Ջիբրալթարի նեղուցով միանում է Ատլանտյան օվկիանոսին, Դարդանելի նեղուցով՝ Մարմարա, Բոսֆորի նեղուցով՝ Սև, Սուեզի ջրանցքով՝ Կարմիր ծովերին: Այստեղ են Պիրենեյան, Ապենինյան, Բալկանյան և Փոքր Ասիա ...
Գիրք I | Просмотров: 144 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Միջատները կենդանի էակներ են, որոնց մեծ մասը, կարող է թռչել: Կենդանիների այս խումբը տեսակների թվով ամենաբազմաքանակն է: Ներկայումս նկարագրված է ավելի քան 1 մլն միջատ, և գիտնականները դեռ շարունակում են հայտնաբերել նորանոր տեսակներ:Միջատների մարմինը հատվածավոր է՝ բաղկացած 3 մասից՝ գլուխ, կուրծք և փորիկ: Բերանը, աչքերը և բեղիկները, որոնց օգնությամբ միջատներն ...
Գիրք I | Просмотров: 2336 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (1)

1895 թ., գ. Սանահին (այժմ՝ ՀՀ Ալավերդի քաղաքի շրջագծում)1978 թ., Մոսկվա
Միկոյան  Արտեմ
1905 թ., գ. Սանահին 1970 թ., Մոսկվա
   
 
    Անաստաս Միկոյանը 1924թ-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սովորել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում: Ընդունվելով (1915 թ.) Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության շարքերը՝ 1915–20 թթ-ին հեղափոխական աշխատանք է կատարել Այսրկովկասում, խմբագրել է «Սոցիալ-դեմոկրատ» (հայերեն), ...
Գիրք I | Просмотров: 170 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Միդիաները և ոստրեները երկփեղկ փափկամարմինների դասի կենդանիներ են: Որոշ տեսակներ ապրում են գետերում և լճերում, մեծամասնությունը՝ ծովերում:Այս փափկամարմինների խեցու 2 փեղկերը միմյանց միացած են առաձգական կապանով (լիգամենտով):Միդիաների խեցին սեպաձև է, հարթ՝ մուգ կամ դեղնականաչավուն երանգներով: Շատ հայտնի ուտելի միդիայի խեցին սև է, փայլուն: Հնագույն ժամանակներից մարդիկ միդիան օգտագործել ...
Գիրք I | Просмотров: 124 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Միգամածությունները տիեզերական գոյացություններ են, որոնք  լինում են գալակտիկական և արտագալակտիկական: Գալակտիկական միգամածությունները միջաստղային գազի, փոշու և պլազմայի հսկայական կուտակումներ են՝ լուսավոր և մութ ամպեր: Գալակտիկական միգամածությունների մի մասը թույլ լուսավորվում է հարևան աստղերի լույսով և տեսանելի է աստղադիտակներով: Մյուսները մուգ թանաքաբծերի նման են և կլանում են իրենցից այն կողմ ...
Գիրք I | Просмотров: 197 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Երբ արևը տաքացնում է ծովերի ու օվկիանոսների մակերևույթի, գետերի ու լճերի ջուրը, այն փոխակերպվում է թափանցիկ, անտեսանելի գոլորշու: Տաք օդի հոսքի հետ ջրային գոլորշին բարձրանում է վեր, որտեղ օդն ավելի սառն է, քան Երկրի մակերևույթին: Սառչելով՝ գոլորշին խտանում է և վերածվում ջրի մանրիկ կաթիլների կամ սառցաբյուրեղիկների, որոնք, միախառնվելով, խոշորանում ...
Գիրք I | Просмотров: 205 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մթնոլորտը Երկրագունդը շրջապատող օդի շերտն է՝ մի հսկայական գազային օվկիանոս, որի հատակը Երկրի մակերևույթն է: Մթնոլորտը, որով պայմանավորված է կյանքի գոյությունը Երկրի վրա, մի քանի գազերի՝ ազոտի (78%), թթվածնի (21%), արգոնի (0,93%), ածխաթթվական գազի (0,03%) խառնուրդ է: Այն աննշան քանակով պարունակում է նաև իներտ գազեր՝ նեոն, հելիում, մեթան, կրիպտոն և ...
Գիրք I | Просмотров: 455 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մեքսիկայի Միացյալ ՆահանգներՄեքսիկան պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում: Գեղեցիկ ու բազմազան է նրա բնությունը՝ ձյունաճերմակ գագաթներով գործող (Օրիսաբա` 5700 մ, Պոպոկատեպետլ` 5452 մ) և հանգած հրաբուխներ, ժայռոտ լեռնաշղթաներ, արևախանձ անապատներ, որտեղ աճում են միայն դիմացկուն կռզիներն ու ագավան: Լեռնալանջերն ու առափնյա ցածրավայրերը ծածկված են մշտադալար արևադարձային անտառներով ու սավաննաներով: Աճում ...
Գիրք I | Просмотров: 538 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մերձավոր Արևելքն Ասիայի արևմտյան և հարավարևմտյան տարածաշրջանն է, որը ներառում է Փոքր Ասիա և Արաբական թերակղզիները, Հայկական և Իրանական լեռնաշխարհները, Միջագետքը և Միջերկրական ծովի արևելյան ափամերձ գոտին:Մերձավոր Արևելքը գտնվում է 3 աշխարհամասերի՝ Ասիայի, Եվրոպայի ու Աֆրիկայի շփման գոտում: Տարածաշրջանի անվանումը ձևավորվել է պայմանականորեն. եվրոպացիների համար այն մերձավոր էր (Հեռավոր ...
Գիրք I | Просмотров: 118 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

   
 
    ՓայլածուՀասարակածային տրամագիծը՝ 4.878 կմԶանգվածը՝ 3,3.1023 կգ Միջին հեռավորությունը Արեգակից՝ 58 մլն կմՆվազագույն հեռավորությունը Երկրից՝ 91 մլն կմԻր առանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)` 59 երկրային օրԱրեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 88 երկրային օրՄակերևույթի ջերմաստիճանը՝ -185օC-ից մինչև 430օCԱրբանյակներ չունի
Մերկուրին Արեգակին ամենամոտ և ամենաարագընթաց մոլորակն է: Նրա մակերևույթը ծածկված է միլիարդավոր տարիներ առաջ ...
Գիրք I | Просмотров: 132 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մետաղները պարզ նյութեր են, ունեն բնորոշ փայլ, անթափանց են, կռելի և ջերմության ու էլեկտրականության լավ հաղորդիչներ, անդրադարձնում են էլեկտրամագնիսական ճառագայթները: Այս առանձնահատկությունները պայմանավորված են մետաղների ատոմների կառուցվածքով և մետաղների բյուրեղներում ատոմների միջև մետաղական կապի գոյությամբ:Բնածին մետաղները և երկնաքարային երկաթը հայտնի էին վաղ անցյալում: Հունարեն «մետալ» նշանակում է հողից հանված: Հին ...
Գիրք I | Просмотров: 581 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

Ռուս քիմիկոս Դմիտրի Մենդելեևը հայտնագործել է պարբերականության օրենքը և կազմել քիմիական տարրերի պարբերական համակարգը:    
 
    Դմիտրի Մենդելեևը Ռուսաստանի Տոբոլսկ քաղաքի գիմնազիայի տնօրենի տասնյոթերորդ զավակն էր: Նա 1855 թ-ին ավարտել է Սանկտ Պետերբուրգի գլխավոր մանկավարժական ինստիտուտը և անցել մանկավարժական աշխատանքի: Նշանավոր շատ քիմիկոսներ են աշակերտել նրան:Մենդելեևը 1869 թ-ին հայտնագործել է ...
Գիրք I | Просмотров: 435 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

Ավստրիացի բնագետ Գրեգոր Մենդելը ժառանգականության օրինաչափությունների մասին ուսմունքի հիմնադիրն է, որը հետագայում նրա անունով կոչվել է մենդելիզմ:
   
 
    Մենդելը 1843 թ-ին ավարտել է Օլմյուցի համալսարանին կից փիլիսոփայության բաժինը և ձեռնադրվել Բրյուննի Ավգուստինյան վանքի վանական, 1868 թ-ից՝ վանահայր: 1851–53 թթ-ին Վիեննայի համալսարանում, որպես ազատ ունկնդիր, ուսանել է ֆիզիկա, բուսաբանություն, հնէաբանություն և ...
Գիրք I | Просмотров: 563 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մեղրատու (ընտանի) մեղուն թաղանթաթևավորների կարգի մեղվանմանների ընտանիքի մեղուների ցեղի միջատ է: Մեղուները մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից պատրաստում են մեղր: Մարդիկ վաղուց են գնահատել մեղրի արժեքավոր հատկությունները: և ընտելացրել մեղուներին: Սրանք գրեթե ընտանի են և ապրում են մեղվանոցներում՝ փեթակների մեջ (վայրի մեղուներն ապրում են փչակներում, քարայրերում և ժայռերի ծերպերում): Մեղրը ստանում ...
Գիրք I | Просмотров: 253 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մեղրատու են այն ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերը, որոնցից մեղուները նեկտար և ծաղկափոշի են հավաքում: ՀՀ-ում տարածված են ավելի քան 1000 մեղրատու բույսեր, որոնցից մեղվաբուծության համար առավել արժեքավոր են 200-ը:Նեկտարը քաղցրահամ հեղուկ է, որն արտադրվում է հիմնականում ծաղկի խորքում՝ վարսանդի և առէջքների հիմքի մոտ: Նեկտարը պարունակում է եղեգնաշաքար, խաղողաշաքար, պտղաշաքար, ...
Գիրք I | Просмотров: 181 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մեղրը քաղցր, մածուցիկ, բարձր կալորիականությամբ սննդամթերք է, որը պատրաստում են մեղուները՝ մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից: Մեղրը լինում է դեղնավուն (սպիտակ ակացիայի, լորենու, կորնգանի ծաղիկների) և մուգ դեղնավուն (հնդկացորենի, հավամրգիի ծաղիկների): Մեղրի բույրն ու համը պայմանավորված են բույսերի նեկտարով: Նեկտարատու բույսերի սակավության դեպքում մեղուները մշակում են ցողամեղր (մանանայի մեղր), որը հավաքում ...
Գիրք I | Просмотров: 379 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Այս հնագույն եվրոպական երկիրն անվանում են նաև Անգլիա՝ պատմաաշխարհագրական այն մեծ շրջանի անունով, որը Շոտլանդիայի, Ուելսի ու Հյուսիսային Իռլանդիայի (Օլսթեր) հետ միասին կազմում է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորությունը: Այն աշխարհի հզոր ու բարձր զարգացած երկրներից է, Եվրոպայի ամենամեծ կղզային պետությունը: Նրան ...
Գիրք I | Просмотров: 1982 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Լծակի օգնությամբ առանց մեծ ճիգերի կարելի է բարձրացնել ծանր բեռներ: Լծանվակի (վագա) հենման կետն ավելի մոտ է բեռին, քան մարդուն, այդ պատճառով ծանր բեռը կարելի է բարձրացնել փոքր ջանքերով: Իսկ ձեռնասայլակի դեպքում բեռը գտնվում է մարդու և հենման կետի միջև:Մեխանիզմները (հունարեն է, նշանակում է գործիք, հարմարանք) սարքեր են, որոնք թեթևացնում ...
Գիրք I | Просмотров: 165 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մեխակը մեխակազգիների ընտանիքի խոտաբույս է, հազվադեպ՝ կիսաթուփ: Հայտնի է մեխակի մոտ 300 տեսակ՝ տարածված Եվրոպայում, Ասիայում, Աֆրիկայում: ՀՀ-ում հանդիպում է 15 տեսակ՝ արևելյան, անհրապույր, խայտաբղետ, խավավոր, մանրածաղիկ և այլն: Տարածված է Արագածոտնի, Շիրակի, Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում: Աճում է չոր, քարքարոտ լանջերին, ավազոտ վայրերում, կիսաանապատներում, լեռնատափաստաններում, ալպյան և ենթալպյան ...
Գիրք I | Просмотров: 153 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (1)

 
    Մեդուզաները, ծովային ակտինիաները և բուստերը (կորալներ) պատկանում են աղեխորշավորների դասին: Հայտնի է մեդուզաների 200, ծովային ակտինիաների և բուստերի 6500 տեսակ: Այս էակներին բնորոշ է մարմնի պարզ կառուցվածքը (ունեն խողովակի կամ գավաթի տեսք):Մեդուզաներն աղեխորշավորների սեռական սերնդի` սովորաբար ազատ կյանք վարող անհատներ են: Մարմինը կիսաթափանցիկ է՝ ի հաշիվ  մարմնի ...
Գիրք I | Просмотров: 367 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

Անգլիացի ֆիզիկոս ու մաթեմատիկոս Ջեյմս Մաքսվելը դասական էլեկտրադինամիկայի և վիճակագրական ֆիզիկայի հիմնադիրներից է, Կավենդիշի ֆիզիկայի լաբորատորիայի կազմակերպիչն ու երկարամյա տնօրենը:
   
 
    Ջեյմս Մաքսվելը 1850 թ-ին ավարտել է Էդինբուրգի, 1854 թ-ին՝ Քեմբրիջի համալսարանները: 1856–60 թթ-ին  եղել է Աբերդինի համալսարանի Մարիշալ քոլեջի, 1860–65 թթ-ին՝ Լոնդոնի, 1871 թ-ից՝ Քեմբրիջի համալսարանների պրոֆեսոր: 1855թ-ին ...
Գիրք I | Просмотров: 186 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մարտկոցներն էլեկտրական հոսանքի աղբյուրներ են, որոնցում քիմիական, արեգակնային և այլ տեսակի էներգիաներ վերածվում են էլեկտրական հոսանքի: Քիմիական մարտկոցները էլեկտրականություն արտադրում են, երբ նրանցում գտնվող քիմիական նյութերը ռեակցիայի մեջ են մտնում միմյանց հետ: Արեգակնային մարտկոցները, որոնք կազմված են բազմաթիվ լուսատարրերից, արեգակնային էներգիան փոխարկում   են էլեկտրականության: Փոքրիկ մարտկոցները նախատեսված ...
Գիրք I | Просмотров: 195 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

 
    Մարսողական համակարգը մարդու և կենդանիների ընդունած սննդի մեխանիկական ու քիմիական մշակումը, ներծծումը, կղանքի ձևավորումն ու հեռացումն իրականացնող օրգանների ամբողջություն է:Մարդու մարսողական համակարգը կազմված է մարսողական խողովակից և մարսողական գեղձերից: Մարսողական խողովակը (երկարությունը՝ 8–10 մ) սկսվում է բերանով և ստորաբաժանվում է հատվածների՝ բերանի խոռոչ, ըմպան, կերակրափող, ստամոքս, բարակ և հաստ ...
Գիրք I | Просмотров: 294 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

    ՀրատՀասարակածային տրամագիծը՝ 6.780 կմԶանգվածը՝ 0,64x1024 կգՄիջին հեռավորությունը Արեգակից՝ 228 մլն կմՆվազագույն հեռավորությունը Երկրից՝ 56 մլն կմԱռանցքի շուրջը պտտման պարբերությունը (օր)՝ 24 ժամ 37 րոպեԱրեգակի շուրջը պտտման պարբերությունը (տարի)՝ 687 օր (1,88 երկրային տարի)Մակերևույթի ջերմաստիճանը՝ –110օC–0օCԱրբանյակների քանակը՝ 2
Մարսն Արեգակնային համակարգի՝ Արեգակից հեռավորությամբ չորրորդ մոլորակն է: Այն իր անունն ստացել է հին հռոմեացիների ...
Գիրք I | Просмотров: 119 | Добавил: Ash | Дата: 26.06.2011 | Комментарии (0)

1-50 51-100 ... 751-800 801-850 851-880
Հինգշաբթի, 21.08.2014, 02:23
Приветствую Вас Гость
Поиск