Էվկլիդես - Գիրք I - Հայկական Հանրագիտարան - Հոդվածների ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Գիրք I [880]
Գիրք II [0]
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում

Всего ответов: 441
Статистика

Կայքում են: 1
Հյուրեր: 1
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Статьи » Հայկական Հանրագիտարան » Գիրք I

Էվկլիդես
Էվկլիդեսն ստեղծել է տարրական երկրաչափությունը՝ էվկլիդեսյան երկրաչափությունը, որով այդ գիտությունը մինչև օրս ուսուցանվում է դպրոցական դասընթացներում:
   
 
    Հույն Նաուկրատի որդի Էվկլիդեսն ապրել ու աշխատել է Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում` Պտղոմեոս I-ի օրոք: Նրա գլխավոր աշխատանքը՝ 13 գրքով շարադրված «Սկզբունքները» (լատիներեն՝ «Տարրեր»), նվիրված է հարթաչափության, տարածաչափության և թվերի տեսության հարցերին: Նա դրանով հանրագումարի է բերել իրենից առաջ ստեղծված` Թալեսի, Պյութագորասի, Արիստոտելի և այլոց «հունական մաթեմատիկան»: Էվկլիդեսը կարողացել է եղած երկրաչափական առանձին-առանձին գիտական ճշմարտությունները վերածել խիստ տրամաբանական ու կապակցված գիտության: Էվկլիդեսյան երկրաչափությունն սկսվում է պարզագույն դրույթներով՝ աքսիոմներով, այնուհետև մեկը մյուսի հետևից շարադրված են այդ գիտության թեորեմները, որոնցից յուրաքանչյուրի ապացուցումը հենվում է նախորդ՝ արդեն ապացուցված թեորեմների վրա:Էվկլիդեսը մշակել է նաև երկու ամբողջ թվի կամ երկու բազմանդամի ամենամեծ ընդհանուր բաժանարարը և կամ երկու հատվածի ընդհանուր չափը գտնելու մեթոդը, որը կոչվում է Էվկլիդեսի ալգորիթմ: Էվկլիդեսի անվան հետ են կապված Էվկլիդեսի տարածություն և Էվկլիդեսի հեռավորություն հասկացությունները:«Սկզբունքները» հայերեն է թարգմանել Անանիա Շիրակացին դեռևս VII դարում: Հայտնաբերվել է նաև աշխատության  XVII դարի մանկավարժ և մատենագետ Գրիգոր Րաբունապետ Կեսարացու  ամբողջական թարգմանությունը: Պահպանվել են նաև Էվկլիդեսի «Պատկերների տրոհման մասին» (պահպանվել է արաբերեն թարգմանությամբ) և «Կոնական հատույթներ» աշխատությունները:Տես նաև Անանիա Շիրակացի, Երկրաչափություն, Լոբաչևսկի Նիկոլայ, Ռիման Գեորգ:   
   


Категория: Գիրք I | Добавил: Ash (26.06.2011)
Просмотров: 504 | Рейтинг: 5.0/1
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Երեքշաբթի, 02.09.2014, 13:05
Приветствую Вас Гость
Поиск