Նապաստակներ և ճագարներ - Գիրք I - Հայկական Հանրագիտարան - Հոդվածների ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Գիրք I [880]
Գիրք II [0]
Мини-чат
200
Наш опрос
Որ տարիքային խմբին եք պատկանում
Всего ответов: 2460
Статистика

Կայքում են: 2
Հյուրեր: 2
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Статьи » Հայկական Հանրագիտարան » Գիրք I

Նապաստակներ և ճագարներ
 
    Նապաստակները և ճագարները փոքր, փափկամազ, երկարականջ գազանիկներ են: Սովորաբար, նապաստակների ականջներն ավելի երկար են,  մարմինը՝ ավելի զանգվածեղ, քան նրանց մոտ ազգակից ճագարներինը: Նապաստակներն ու ճագարներն այնքան նման են իրար, որ նրանց հաճախ շփոթում են. օրինակ՝ Հյուսիսային Ամերիկայում բոլոր երկարականջներին անվանում են ճագար:Նապաստակները նապաստականմանների կարգի կաթնասունների ընտանիք են, որն ընդգրկում է 8 սեռի (նապաստակներ՝ 1 սեռ, կոշտամազ նապաստակներ՝ 3 սեռ, ճագարներ՝ 4 սեռ) 50 տեսակ:Խոտառատ դաշտերում, անտառներում, տափաստաններում ապրում է խոշոր (մարմնի երկարությունը՝ 50–60 սմ, կենդանի զանգվածը՝ 4–7 կգ) գորշ նապաստակը: Նրա գույնն ամբողջովին մոխրագորշ է, միայն փոքրիկ պոչի տակ է շլացուցիչ սպիտակ: Դա, ինչպես շատ կենդանիների, այնպես էլ նապաստակի ձագերի համար ազդանշան է. երբ նապաստակը բարձրացնում է պոչը, ձագերը նրան տեսնում են, երբ իջեցնում է, ասես տարրալուծվում է աշնան խոտերի մեջ կամ միաձուլվում խոտին: Ձմռանը վատ կլիներ նապաստակի վիճակը, եթե նա մնար մոխրագույն: Եվ ահա գորշ նապաստակն աշնանը մազափոխվում է. մոխրագույն մազածածկույթի փոխարեն աճում է ձյունաճերմակը: Ականջների ծայրն ու քիթն են միայն մնում մոխրագույն: Նապաստակը շատ թշնամիներ ունի՝ աղվեսն ու գայլը, լուսանն ու կուղբը (հյուսիսային շատակերը), բվեճն ու արծիվը: Բայց հասուն նապաստակին այնքան էլ հեշտ չէ հաղթելը. նա պաշտպանվում է երկար ճիրաններ ունեցող հետևի թաթերով: Որսորդները գիտեն, որ կենդանի նապաստակին չի կարելի ականջներից բռնած բարձրացնել. դա կարող է լուրջ վերքեր պատճառել կենդանուն: Նապաստակին հաճախ են վախկոտ անվանում: Սակայն դա այդպես չէ. արժե տեսնել, թե նա ինչպես է երկար ցատկերով, ասես գետնատարած, երկար ականջները մեջքին սեղմած առաջ նետվում և փախչում որսկան շներից: Ցատկելով մեկ` հետ, մեկ կողք՝ խառնում է հետքերը, ապա հեռանում է ու թաքնվում: Զուր չէ, որ նապաստակին «շլդիկ» են ասում. նա ոչ միայն իր առջևն ու շուրջն է տեսնում, այլև մի քիչ էլ՝ հետևը: Ականջները նույնպես շրջվում են չորս կողմ, և գլուխը պտտելու կարիք չի լինում:Ավելի ցուրտ վայրերում ապրում է սպիտակ նապաստակը: Նա ավելի փոքր է, քան գորշը, բայց նրա հետքերն ավելի լայն են, ասես նա գորշից ավելի խոշոր է: Բանն այն է, որ սպիտակ նապաստակը հարմարվում է խոր ձյան միջով շարժվելուն. նրա թաթերին գոյանում է խիտ մազածածկույթ, որի շնորհիվ կարողանում է ձյան վրայով շարժվել առանց խրվելու:Գորշ նապաստակն ապրում է տաք վայրերում և իր ժամանակավոր բույնը շինում է անմիջականորեն գետնին. պատրաստում է ոչ խորը պառկելատեղ, իսկ սպիտակ նապաստակը տունդրայում անգամ բույն է փորում:Ե՜վ գորշ, և՜ սպիտակ նապաստակներն ունենում են 3–6 ձագ, որոնք ծնվում են բաց աչքերով, աղվամազածածկ, շարժվելու ունակ և մի քանի օր անց կարողանում են ինքնուրույն սնվել: Տարվա ընթացքում նապաստակները ձագ են ունենում 2, երբեմն՝ 4 անգամ:Մայր գորշ նապաստակը մնում է ձագերի մոտ, իսկ սպիտակը նորածին  ձագերին կերակրելուց հետո նրանց մենակ է թողնում, որպեսզի գիշատիչ կենդանիներն իր հետքով չգտնեն փոքրիկներին:Նապաստակի կաթը շատ սննդարար է. 6 անգամ ավելի յուղալի է, քան կովի կաթը. այնպես որ 1 անգամ կերակրվելուց հետո ձագը 3–4 օր կուշտ է լինում: Իսկ 3–4 օր անց ձագերն արդեն կարող են խոտ ուտել:Նապաստակները տարածված են ամենուրեք, բացի Մադագասկար կղզուց, Հարավային Ամերիկայի հարավային շրջաններից և Անտարկտիդայից: ՀՀ-ում ամենուրեք հանդիպում է անդրկովկասյան գորշ նապաստակը:Ճագարների հայրենիքը Հարավարևմտյան Եվրոպան և Հյուսիսարևմտյան Աֆրիկան են: Ներմուծվել և լայնորեն տարածվել են Կենտրոնական Եվրոպայում, Մեծ Բրիտանիայում, Հարավային Աֆրիկայում, ԱՄՆ-ի հյուսիսային շրջաններում, Ավստրալիայում, Նոր Զելանդիայում, Ուկրաինայում և այլուր:Վայրի ճագարը ընտանի ճագարի ցեղերի նախահայրն է: Մարմնի երկարությունը 35–45 սմ է, կենդանի զանգվածը՝ 1,3–2,2 կգ, գույնը՝ գորշ մոխրագույն: Ճագարները խոտակեր են: Սովորաբար ապրում են խմբերով. փորում են ընդհանուր բներ: Սնվելու համար ապաստարանից շատ չեն հեռանում, զգուշանում են գիշատիչների հարձակումներից: Թշնամու մոտենալը նկատելուն օգնում են նրանց լավ զարգացած տեսողությունը, լսողությունը, հոտառությունը: Այդ գազանիկները բազմաթիվ գիշատիչ կենդանիների (աղվես, գայլ, լուսան, կուղբ, բվեճ, արծիվ) ցանկալի որսն են: Բազմանում են տարին մի քանի անգամ, ունենում 3–9 ձագ: Ճագարիկները լույս աշխարհ են գալիս կույր ու մերկ: Չնայած մայրերը ձագերին կերակրում են օրը 2 անգամ, սակայն նրանք արագ են աճում: Հիմնականում սնվում են խոտաբույսերով:ՀՀ-ում բուծում են ճագարների շինշիլա, մառդեր և սպիտակ հսկա ցեղերը՝ մորթի, աղվամազ, միս ստանալու համար:Որոշ երկրներում ճագարները մեծ վնաս են հասցնում գյուղատնտեսությանը և ֆաունային: Դրա ցայտուն օրինակ է ճագարների ներմուծումն Ավստրալիա. 1859 թ-ին Եվրոպայից այնտեղ էր տարվել ընդամենը 24 ճագար: 1950 թ-ին դրանց թիվն արդեն հասել էր մի քանի հարյուր միլիոնի: Ճագարները սպառնում էին դուրս մղել տեղական կենդանիներին, կերից զրկել էին ոչխարի հոտերին, ոչնչացրել բուսականությունը: Ուստի հարկ եղավ պայքարել ճագարների դեմ. նրանց աճը կանգնեցնելու նպատակով 1950 թ-ին գործադրվեց միքսոն կոչվող մանրէն, որն առաջացնում էր ճագարների և նապաստակների բոլոր տեսակների միքսոմատոզ մահացու հիվանդությունը:Զուգավորման խաղերի շրջանում արու ճագարները, աշխատելով գրավել էգերի ուշադրությունը, թռչկոտում են, վազում իրար հետևից և կազմակերպում այսպես կոչված «բռնցքամարտի մրցումներ»:   
   


Категория: Գիրք I | Добавил: Ash (26.06.2011)
Просмотров: 215 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Հինգշաբթի, 24.04.2014, 16:18
Приветствую Вас Гость
Поиск
Архив записей