Սեզ - Գիրք I - Հայկական Հանրագիտարան - Հոդվածների ցանկ - Ես Հայ Եմ
Категории раздела
Գիրք I [880]
Գիրք II [0]
Мини-чат
200
Наш опрос
Ինչ էք փնտրում կայքում?
Всего ответов: 13801
Статистика

Կայքում են: 0
Հյուրեր: 0
Օգտագործողներ: 0
Форма входа
Главная » Статьи » Հայկական Հանրագիտարան » Գիրք I

Սեզ
 
    Սեզը (չայիր) դաշտավլուկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույս է: Հայտնի է մոտ 150 տեսակ՝ միավորված 2 ենթացեղում՝ իսկական սեզ և ժիտնյակ: Աճում է տափաստաններում, չոր մարգագետիններում, ավազուտներում, քարքարոտ լանջերին: Տարածված է Եվրասիայում և Աֆրիկայում: ՀՀ-ում հանդիպում է իսկական սեզերի 5 (այլ տվյալներով՝ 10) տեսակ՝ սողացող, սանրանման, միջին, մազակիր, երկարավուն և այլն՝ տարածված բոլոր մարզերում: Աճում են ամենուրեք. ցանքերի մոլախոտեր են: Սողացող և սանրանման սեզերն արժեքավոր կերաբույս են: Մշակության մեջ հայտնի է տափաստանային կամ անապատային սեզը (խոտի բերքը՝ 50–60 ց/հա):Արմատային համակարգը հզոր է, ցողունը՝ կանգուն, մերկ, բարձրությունը՝ 30–130 սմ: Տերևները գծաձև են: Ծաղկաբույլը հասկ է՝ 4–7 ծաղկային հասկիկներով: Ծաղկում է հունիսին: Պտուղը երկարավուն, թաղանթապատ հատիկ է: Սեզի արմատները պարունակում են ածխաջրեր, սպիտակուցներ, օրգանական թթուներ, եթերայուղեր, C վիտամին, կարոտին (A – նախավիտամին), ամինաթթուներ, միկրոտարրեր, պտղաշաքար, սապոնին և այլն: Չորացրած արմատների ալյուրից թխում են հացաբուլկեղեն, պատրաստում շիլաներ, գարեջուր և այլն, թարմ արմատներից՝ աղցաններ, խավարտ, բոված արմատները փոխարինում են սուրճին: Չորացրած արմատների պատրաստուկներն օգտագործում են որպես միզամուղ, տոնուսը բարձրացնող, հակաբորբոքային, նաև լիպիդային, հանքային, ածխաջրային փոխանակությունը կարգավորող միջոց:Սեզը ձմեռնադիմացկուն է, երաշտակայուն, հողի նկատմամբ պահանջկոտ չէ:
   
   


Категория: Գիրք I | Добавил: Ash (26.06.2011)
Просмотров: 163 | Рейтинг: 0.0/0
Всего комментариев: 0
Имя *:
Email:
Код *:
Շաբաթ, 26.07.2014, 19:09
Приветствую Вас Гость
Поиск